Բոլոր տեղերում պահանջը մեկն է՝ որակյալ և սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացում. ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 Բոլոր տեղերում պահանջը մեկն է՝ որակյալ և սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացում. ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ մարզպետ՝ Ահարոն Սահակյանի  հանդիպումները համայնքներում   շարունակվում են, որի շրջանակներում մարզպետն այսօր   հանդիպել է Ջրվեժի  և  Չարենցավանի  ինչպես նաև նրանց տարածաշրջանի  ազգաբնակչությանը և տեղում ծանոթացել գյուղական բնակավայրերում իրականացվող աշխատանքներին:   « Շարունակվում են աշխատանքային այցերս մարզի համայնքներ, ուր կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներով իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Հերթական այցով եղել եմ Չարենցավան և Ջրվեժ համայնքներում»,-ասվում է հաղորդագրության մեջ ՝ ապա շարունակում: « Այցիս առաջին կանգառը…

Կարդալ ավելին

Մենք կարողացանք Արցախի համար 10 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել. Փարիզի քաղաքապետ

Մենք կարողացանք Արցախի համար 10 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել. Փարիզի քաղաքապետ

Մենք կարողացանք Արցախի համար մարդասիրական օգնությամբ   10 բեռնատար ուղարկել։ Սա հիմնականում չփչացող սնունդ է, մանկական սնունդ, գեներատորներ, արևային մարտկոցներ՝ այն ամենը, ինչը հնարավորություն կտա դիմակայել ստեղծված իրավիճակին։ Այս մասին օգոստոսի 30-ին Արցախի նախագահի հետ  առցանց ռեժիմով անցկացված համատեղ ասուլիսում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Նրա խոսքով՝ օգնությունը նախատեսված է անցած տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախի 6 քաղաքների համար՝ այն մարդկանց, ովքեր զրկված են իրենց հողում արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ «Մենք եկել ենք մեր…

Կարդալ ավելին

Արցախը ծնկի չի գա ու կպայքարի. Արայիկ Հարությունյան

Արցախը ծնկի չի գա ու կպայքարի. Արայիկ Հարությունյան

Արցախն իր ամենադժվար շրջանն է ապրում. Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Փարիզի քաղաքապետի հետ համատեղ ասուլիսում, որն անցկացվել է առցանց ռեժիմով, ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին օգնության համար՝ վստահեցնելով, որ դա չի մոռացվի։ «Անցած դեկտեմբերին ես այցելեցի Ֆրանսիա և այդ ժամանակ զգուշացրի, թե ինչ է կատարվում այսօր։ Ադրբեջանն ակնկալում է ճնշումների միջոցով ծնկի բերել Արցախը, սակայն դա նրան…

Կարդալ ավելին

Զախարովան Հայաստանի իշխանություններին մեղադրել է առանցքային հարցում իրենց դիրքորոշումը փոխելու մեջ

Զախարովան Հայաստանի իշխանություններին մեղադրել է առանցքային հարցում իրենց դիրքորոշումը փոխելու մեջ

Դե, ուղղակի պետք է իրականացնել պայմանավորվածությունները, և հենց դա է երաշխիքը, շատ պարզ պատասխան։ Այս մասին ոչ շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում է ուղիղ երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև, ադրբեջանական կողմը պնդում է իր տարածքում հանդիպում անցկացնել՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է հայկական պատվիրակության անդամների անվտանգությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանցիներն առևանգում են Լաչինի միջանցքում տեղակայված անցակետով անցնող հայերին։ «Եթե…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 30-ին, կազմել է 385.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.37 դրամ (աճել է 3.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.81 դրամ (աճել է 2.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.02 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-383 դրամով, վաճառվում է 387.50-388.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-416 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Կատաղած շունը Եղեգնաձորում կծել է չորս անչափահասի

Կատաղած շունը Եղեգնաձորում կծել է չորս անչափահասի

Օգոստոսի 30-ին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրենից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կատաղած շունը կծել է քաղաքացու․ շանը բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ժամը 16։36-ին դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեպքի վայր է մեկնել նաեւ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հ․Սարգսյանը: Ժամը 16։40-ին սկսվել են որոնողական աշխատանքները։ Պարզվել է,…

Կարդալ ավելին

Փաշինյանն ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ

Փաշինյանն ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ

Վարչապետը հյուրընկալել է Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամներին։ Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Վարչապետը բարձր է գնահատել եւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը եւ ընդգծել, որ բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը եւս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին: Զրուցակիցները շեշտել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Մտքեր են…

Կարդալ ավելին

ՄԻՊ աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՄԻՊ աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի եւ հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 30-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանի գրասենյակից  հայտնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները եւ այլն: ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաեւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն եւ արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Կարդալ ավելին

Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի. ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի. ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Շատ կարևորում ենք այս ծառայության կայացումը, որովհետև դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն պետք է գիտելիքներ տա, այլև արժեքային համակարգ պետք է ձևավորի: Դպրոցը պետք է դառնա այն անվտանգ և ապահով միջավայրը, որտեղ երեխան որակյալ և արդյունավետ ուսում ստանալու հնարավորություն կունենա»,-ասաց Սվաջյանը։ Նրա խոսքով` առաջիկայում բոլոր դպրոցները կփորձեն համալրել…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Պն փոխանցմամբ  օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքներին։ Լսելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ռազմական…

Կարդալ ավելին
1 400 401 402 403 404 619