Պուտինը եւ Էրդողանը բանակցություններում կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Անկարայի հարաբերությունները. Hurriyet

Պուտինը եւ Էրդողանը բանակցություններում կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Անկարայի հարաբերությունները. Hurriyet

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին, տեղեկացրել է թուրթական Hurriyet ԶԼՄ-ն։ Այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Անկարայի հարաբերությունների թեմայով։ Տեղեկացվել է, որ կողմերը քննարկելու են նաեւ պատերազմն Ուկրաինայում, «սեւծովյան հացահատիկի գործարքի» վերականգնումը, երկկողմ կապերը Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ։ Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսի վերջին։

Կարդալ ավելին

Կարմիր խաչը այցելել է Ադրբեջանի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանին.

Կարմիր խաչը այցելել է Ադրբեջանի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանին.

Օրերս  Հակարի կամրջի անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգված  68 ամյա Վագիֆ Խաչատրյանին  երեկ՝ օգոստոսի 7-ին,  այցելել է Ադրբեջանի  կարմիր խաչի ներկայացչությունը: Այս մասին հայտնում է  Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Վերա Խաչատրյանը: Վերջինիս խոսքերով՝ «Մենք հնարավորինս պայքարում ենք, որպեսզի կարողանանք հայրիկիս հետ բերել: Ասացին՝ դեղեր է խմում իբր թե բուժման համար: Բայց իր հիվանդությունը բուժելի հիանդություն չէ, այլ վիրահատական է: Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»»,- պատմեց…

Կարդալ ավելին

«Վեոլիա Ջուրը» բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն

«Վեոլիա Ջուրը» բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն

Oգոստոսի 2-ին անհայտ անձինք Կոտայքի մարզի Պտղնիի ձորում՝ ջրատարի սանիտարական գոտում, առանց «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնեցման, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրականացրել են հողային աշխատանքներ: Խախտելով խողովակաշարի պահպանումն ապահովող պայմանները՝ հեռացվել է ջրատարի տակ գտնվող հողը, որի հետևանքով թուլացել է «Արզնի 1» 900 մմ-ոց թուջե ջրատարի հիմքը և ճկվելու հետևանքով կոտրվել: Ընկերությունից  հայտնում են, որ ջրի մեծ արտահոսքը դադարեցնելու և վթարը վերացնելու համար տևական ժամանակով ջրանջատում հայտարարվեց Երևանի Կենտրոն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում, որն էլ արդարացիորեն…

Կարդալ ավելին

Օգոստոսի 7-ին Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի՝ ԱԺ նախագահի ընտրության օրակարգով

Օգոստոսի 7-ին Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի՝ ԱԺ նախագահի ընտրության օրակարգով

ԼՂ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի ԼՂ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած՝ ԼՂ Ազգային ժողովի նախագահի ընտրության օրակարգով: Հիշեցնենք՝ ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Կարդալ ավելին

Ալիևը Հայաստանի հետ արդյունքների արագ ձեռքբերման հույս ունի

Ալիևը Հայաստանի հետ արդյունքների արագ ձեռքբերման հույս ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու ադրբեջանական կողմի վճռականության մասին։ Ալիեւը հույս է հայտնել, որ մոտ ապագայում բանակցությունների ընթացքում քննարկված հիմնական ուղղություններում արդյունքներ ձեռք կբերվեն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ,՝ Բաքվում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը շարունակել է մտքեր փոխանակել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի…

Կարդալ ավելին

Փաշինյանը մեզ ասում է՝ գնացեք ձեր ողջ երեխաներով զբաղվեք, ի՞նչ եք ամբողջ օրն ընկել անհետ կորածների հետևից. ծնող

Փաշինյանը մեզ ասում է՝ գնացեք ձեր ողջ երեխաներով զբաղվեք, ի՞նչ եք ամբողջ օրն ընկել անհետ կորածների հետևից. ծնող

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Ծնողներից մեկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրենց պատասխան չունի տալու, ասում է գնացեք ձեր մյուս երեխաների հետ յոլա գնացեք: «Վերջին անգամ, երբ ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, նա ծնողներին ասել է՝ ես չեմ հասկանում՝ դուք ձեր տանը էլ երեխա չունե՞ք, գնացեք ձեր ողջ երեխեքով զբաղվեք, ի՞նչ եք ամբողջ օրն ընկել անհետ կորածների հետևից»,- ասաց ծնողներից մեկը: Ծնողներն ուղևորվեցին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն…

Կարդալ ավելին

Ադրբեջանական դիրքերից կրակել են Խնապատ համայնքի բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանական դիրքերից կրակել են Խնապատ համայնքի բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի Խնապատ համայնքի 40–ամյա բնակչի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։ «Օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը հաղորդում է ստացել, որ ժամը 15:00-ի սահմաններում Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։ Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել…

Կարդալ ավելին

ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ ԵՄ -Ի ԴԻՄԱՑ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ (ֆոտոշարք)

ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ ԵՄ -Ի ԴԻՄԱՑ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ (ֆոտոշարք)

«ԴանԱրմեն»  բարեգործական ասոցիացիայի նախագահ` տիկին ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ progressarmenia.com և «Զրույց»-ին  փոխանցմամբ  ի աջակցություն շրջափակված  Արցախի մեր   հայրենակիցների, մասնավորապես 30.000 փոկրիկների , ովքեր  շուրջ 7 ամիս զրկված  են խաղաղ  և անհոգ մանկությունից,   կազմակերպել են հացադուլ , որպեսզի ժամնակակից աշխարհն աչքերը չփակի անմեղ երեխաների սովահարության  առջև: Ինչպես գիտենք արդեն սովահարության շեմին են  արցախցի մեր քույրերն ու եղբայները կանգած, որոնց  հումանիտար ճգնաժամի և  աղետալի դրության  է հասցրել Ադրբեջանը ,  Լաչինի ՝ կյանքի ճանապարհը փակելու հետևանքով: Համաշխարհային հանրության և…

Կարդալ ավելին

Քոքոբելյանների քայլարշավը դատական համակարգում շարունակվում է

Քոքոբելյանների քայլարշավը դատական համակարգում շարունակվում է

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ Իջևանի տարածաշրջանի   Աչաջուր գյուղից Խաչատուր  Քոքոբելյանի հոր առևանգման գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց, Հուլիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Բերդ քաղաքի նստավայրում կայացավ ԱԺ նախկին պատգամավոր, նախկինում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի և 3 այլ անձանց գործով նախնական դատական նիստ։ Նրանք մեղադրվում են 2022թ․ հուլիսի 27-ին Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող իր տնից, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Քոքոբելյանի 84-ամյա հորը՝ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու,նրան Լոռու մարզի…

Կարդալ ավելին

Սերգեյ Սմբատյանի կալանավորումից հետո սիմֆոնիկ նվագախմբի հայտարարությունը

Սերգեյ Սմբատյանի կալանավորումից հետո սիմֆոնիկ նվագախմբի հայտարարությունը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումից հետո նվագախմբի երաժիշտները և աշխատակազմը հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է. «Հարգելի՛ ընկերներ, Ինչպես տեղյակ եք, հանրային դաշտում լայն քննարկում են գտել նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող տեղեկությունները, որոնք տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում: Մենք անդադար շարունակում ենք ստանալ մեծաթիվ արձագանքներ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների…

Կարդալ ավելին
1 405 406 407 408 409 618