Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հաշվի առնելով միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Կարդալ ավելինԱլիեւը հերթական սուտն է հնչեցրել, որը կոչված է «արդարացնելու» Լաչինի միջանցքի արգելափակումը
Ալիեւը հերթական սուտն է հնչեցրել, որը կոչված է «արդարացնելու» Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Պայքար ականային սպառնալիքի դեմ. ճանապարհ դեպի կայուն զարգացում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում Ալիեւը պնդում է, որ «նույնիսկ հակամարտության ավարտից հետո Հայաստանը՝ օգտագործելով Լաչինի ճանապարհը, շարունակել է ականապատել Ադրբեջանի տարածքները»։ «Մեր տարածքներում հայտնաբերվել է 2021 թվականին Հայաստանում արտադրված ավելի քան 2700 հակահետեւակային ական։ Մեր հողերի զանգվածային աղտոտումը ականներով ոչ միայն դանդաղեցնում է մեր կողմից ներկայումս իրականացվող վերականգնողական աշխատանքներն ու…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։ Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։ Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների…
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2022 թվականի փետրվարին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, միջազգային տնտեսական եւ ֆինանսական շուկաներում եղան լուրջ վայրիվերումներ: Ամբողջ աշխարհում պարենի եւ հումքի գները, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում ռիսկայնության մակարդակը էապես աճեց: 2022 թվականի գնաճը ՀՀ-ում սկսեց աճել, եւ ԿԲ-ն ստիպված եղավ դիմել տոկոսադրույքների աճի քաղաքականությանը: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Խորհրդարանը մայիսի 25-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Ըստ հիմնական զեկուցողի՝ 2022 թվականի ընթացքում ՀՀ…
Կարդալ ավելինՎճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Սերգեյ Մեղրյանը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի եւ Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Մայիսի 25-ի ԱԺ հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությունների արդյունքները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը շնորհավորել եւ հաջողություններ է…
Կարդալ ավելինՎճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու չի ընտրվել
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները: Մայիսի 25-ին ԱԺ 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, հետեւաբար քվեատուփում որեւէ քվեաթերթիկ չի եղել: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե թեկնածուներից որեւէ մեկը չի ընտրվում, ապա այդ դեպքում…
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Համլետի Դանիելյանի, Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի եւ Արսեն Սերժիկի Նիկողոսյանի թեկնածությունները: Խորհրդարանը մայիսի 24-ին քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուներին ներկայացրել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը: 24 տարվա մասնագիտական եւ 20 տարվա դատավորի ստաժ ունեցող թեկնածու Արմեն…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
ՊՆ -ի փոխանցմամբ progressarmenia com-ին այսօր մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը: Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Կարդալ ավելինԻսրայելի բանակի շտաբի պետը հայտարարել է Իրանի հետ պատերազմի հավանականության մասին
Իսրայելի բանակի շտաբի պետ Հերցլ Հալեւին երեքշաբթի օրը հայտարարել է, որ «հորիզոնում կան բացասական իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել Իրանի դեմ գործողությունների», հայտնում է Haaretz-ը: Իսրայելի Ռայխմանի համալսարանում Հերցլիի կոնֆերանսում ելույթ ունենալով՝ Հալեւին անդրադարձել է նաեւ «Հեզբոլլահի» թեմային, որը նա անվանել է «Իրանի ամենաուժեղ ներկայացուցչությունը» տարածաշրջանում: ««Հեզբոլլահը» կարծում է, որ հասկանում է մեզ, եւ դա նրան խիզախություն է տալիս՝ մարտահրավեր նետելու մեզ։ Հյուսիսում հակամարտությունը դժվար կլինի, բայց մենք կիմանանք՝ ինչպես պայքարել»,-ասել է նա։ «Տարածաշրջանային առումով…
Կարդալ ավելինԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը. Պետդեպի պաշտոնյա
Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։ «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (խմբ.՝ տեղակայման) հնարավորությունը, որոնք կարող են թույլ տալ ավելի մեծ էներգետիկ անկախություն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից», –…
Կարդալ ավելին