Լիբանանի կառավարությունը խնդրել է Միացյալ Նահանգներին զսպվածության կոչ անել Իսրայելին, կիրակի օրը Reuters-ին ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլա Բու Հաբիբը։
Ըստ Լիբանանի ԱԳ նախարարի, ԱՄՆ-ն Լիբանանի կառավարությանը խնդրել է ուղերձ փոխանցել «Հեզբոլլահին», որպեսզի նա նույնպես զսպվածություն ցուցաբերի։