Անցյալ տարի Սոչիում կայացած եռակողմ հանդիպման նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը, դիմելով Հայաստանի ղեկավարությանը, ասում էր, որ Մոսկվան, որպես միջնորդ, պատրաստ է պայքարել Հայաստանին հարմար տարբերակի համար և ուղիղ ակնարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա նշեց, որ այսօր դրա կարգավիճակը որոշված չէ, և բուն խնդիրը, որը երկար տարիներ քննարկվում էր և քննարկվում էր հրապարակային՝ բոլոր…
Կարդալ ավելինԵվրոպական կողմը փորձում է ապահովել ադրբեջանցի հանցագործների փոխանակումը հայ ռազմագերիների դիմաց. Սիրանուշ Սահակյան
Եվրոպական կողմը, հաշվի առնելով ադրբեջանական շահերը, փորձում է ապահովել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների փոխանակումը հայ ռազմագերիների դիմաց: Այս մասին ասում է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն եւս մի քանի կալանավորվածներ։ Նա նաեւ ասել էր. «Ես նաև ընդգծել եմ փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունը այն հարցի շուրջ, որ զինվորները, որ պարզապես մոլորվել ու անցել են…
Կարդալ ավելին2022 թ. իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում գնաճն աստիճանաբար նվազել է՝ տարեվերջին կազմելով 8.3 տոկոս. ներկայացվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
12-ամսյա գնաճը 2022 թվականի մարտից զգալիորեն ավելացել է՝ երկրորդ եռամսյակի վերջին հասնելով 10.3 տոկոսի, իսկ այնուհետեւ, իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում, աստիճանաբար նվազել է եւ տարեվերջին կազմել 8.3 տոկոս: Այս մասին փաստել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Նշվել է, որ իրականացվող հետեւողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ 2023 թվականի երկրորդ կեսից գնաճի տեմպն աստիճանաբար կթուլանա եւ կկայունանա նպատակային 4…
Կարդալ ավելինՀայաստանն այժմ գրեթե ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչը պետք է փոխել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր է Հայաստանը քաղել վերջին 15 ամսվա ընթացքում: «Մեր բարդ պատմության պատճառով մենք սովորել ենք նորմալ հարաբերություններ չունենալ մեր որոշ հարեւանների հետ: Դա փոխելը մեր երկրի համար կենսական կարեւոր նշանակություն ունի: Շատ պարզ է թվում, սակայն դրա իրականացումը …
Կարդալ ավելինՀաշվեքննիչ պալատը 2022 թ. ընթացքում իրականացրել է 54 հաշվեքննություն. Ատոմ Ջանջուղազյան
Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին հավատարիմ է մնացել իր առաքելությանը եւ գործել է նպատակ ունենալով նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավելուն. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 15-ի հերթական նիստում՝ ներկայացնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատը 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ ամենամյա եզրակացությունը կազմելու նպատակով իրականացրել է 40 հաշվեքննություն՝ 10 բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի…
Կարդալ ավելինՀայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել Ալմա Աթայի հռչակագրին։ Այս մասին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելը։ «Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը 29,8 հազ քառ կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89,6 հազ․ քառ կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է նա։ Ըստ Միշելի, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրակարգի բոլոր հարցերը «Միացյալ Նահանգներում վերջերս կայացած…
Կարդալ ավելինՀայ բժիշկը Էրդողանի կուսակցությունից դարձել է պատգամավոր
«progressarmenia.com» կայքը անդրադարձել էր պոլսահայ համայքի որոշ ներկայացուցիչների , ովքեր առաջադրվել են իշխող կուսակցության ցուցակով խորհրդարանական ընտրությունների ընտրապայքարին: Ըստ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սեւան Սըվաջըօղլուն անցել է խորհրդարան։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ իշխող Արդարադատություն եւ զարգացում կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված ազգությամբ հայ բժիշկ Սեւան Սըվաջըօղլուն դարձել է պատգամավոր։ Սեւան Սըվաջըօղլուն Ստամբուլի հայ համայնքի ակտիվ անդամներից է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատում է Ստամբուլի հայկական հիվանդանոցում եւ Աջըբադեմի հիվանդանոցում։ Մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքի 2019-ի…
Կարդալ ավելինԵՐԲ ՄՇՏԱՊԵՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՍ ՊԱՀՈՒՄ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՆՐԱՆՔ ՏԱԼԻՍ ԵՆ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ. ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
«progressarmenia.com» էլեկտրոնային կայքն ու «Զրույց»թերթը պարբերաբար անդրադառնում է մարզերին ու համայնքային նշանակության խնդիրներին և ձեռքբերումներին: Այս անգամ հանդիպել ենք Կոտայքի մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ , ով ներկայացրեց մարզում իրականացվող մի շարք աշխատանքներ:Մարզպետը ընդգծեց ոլորտային այն կարևոր նախագծերը , որոնք մարզում կարևոր դերակատարություն ունեն կյանքի որակի բարելավման համար: Մարզում մեծ ակտիվություն է ինչպես շինարարական այնպես էլ մշակութային , արվեստի և այլ ոլորտներում:Այս և այլ աշխատանքների շուրջ զրուցեցինք ԿՈՏԱՅՔԻ մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ: -Պարոն մարզպետ , որ…
Կարդալ ավելին«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում չեն կարող լինել ու (ի վերջո) չեն լինի ադրբեջանական ուժեր». ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Սյունիքի տարածաշրջանից ԱԺ պատգամավորական մանդատ են ստացել երեք պատգամավորներ: Այսօր գաղտնիք չէ , որ Սյունիքի մարզը գտնվում է ուղիղ թշնամու (ախորժակի) տիրույթում, ժողովուրդը չնայած դրան տագնապած չէ, սակայն ընդհանուր ֆոնին ունի մեծ դժգոհություններ այսօրվա իշխանություններից:Սակայն վերջինիս հանգամանքը չխանգարեց, որ ՍԻՍԻԱՆ-ում մարտի 26-ին տեղի ունեցած ավագանու ՏԻՄ ղեկավարի ընտրություններին ավագանու ձայների մեծամասնությունը հավաքեց «ՔՊ»իշխող ուժի կուսակցությունը: Անդրադառնալով վերոհիշյալ հարցին թե, ինչն էր պատճառը, որ այդպես կրկին դասավորվեց դժվար է մեկ գործոնով բացատրել, սակայն մի բացատրություն մեր…
Կարդալ ավելին2.6 մլրդ դրամ կուղղվի շուրջ 1000 քննիչներին՝ ամսական հավելում վճարելու համար. լրացումներ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում հանձնաժողովականները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս ադրբեջանական սադրանքի հետեւանքով մայիսի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Բաղդասարյանի հիշատակը: «Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին աշխատում են գերծանրաբեռնված: 2020 թվականի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021 թվականին՝ 41.883 քրեական գործ, 2022 թվականին՝ 59.830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021 թվականին դրանց թիվը կազմել…
Կարդալ ավելին