Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 25-ին, կազմել է 387.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.94 դրամ (նվազել է 0.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  499.41 դրամ (նվազել է 1.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.48 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-418 դրամով, վաճառվում է 425-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.87-4.46 դրամով, վաճառվում է 4.57-4.99 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 417-419 դրամով, վաճառվում է 424 դրամով:

Ռուբլին գնվում է 4.35-4.40 դրամով, վաճառվում է 4.52-4.55 դրամով:

Spread the love