Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. Ամրացել է նաեւ ռուբլին

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. Ամրացել է նաեւ ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 4-ին, կազմել է 387.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.44 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.89 դրամ (աճել է 2.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.95 դրամ (աճել է 0.08 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 389-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-423 դրամով,…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մոսկվա։ Այս մասին մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ պետք է քննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Սակայն մենք դա չենք տեսնում։ Պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեին, ինչը չեղավ։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ»,- ասել է նա։

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին: Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ: Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահության շրջանակում…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների…

Կարդալ ավելին

Ադրբեջանը հայաթափված գյուղերը բնակեցնում է ադրբեջանցիներով. Հայ բնակչության ունեզրկման գործընթաց է ընթանում. Փաշինյան

Ադրբեջանը հայաթափված գյուղերը բնակեցնում է ադրբեջանցիներով. Հայ բնակչության ունեզրկման գործընթաց է ընթանում. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, և, ըստ էության, այդ տարածքների հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի` փախստականների իրավունքներին վերաբերող հարցին: «2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ»,–…

Կարդալ ավելին

2000 գրիչ, 3000 շիշ ջուր․ ինչի վրա է Կառավարությունը ծախսել 27 միլիոն 600 հազար դրամ Քաղաքացու օրը նշելու համար

2000 գրիչ, 3000 շիշ ջուր․ ինչի վրա է Կառավարությունը ծախսել 27 միլիոն 600 հազար դրամ Քաղաքացու օրը նշելու համար

Երեւանում եւ մարզերում ապրիլի 29-ին Քաղաքացու օրը նշելու համար Կառավարությունը ծախսել է շուրջ 27 միլիոն 600 հազար դրամ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Այս տարի Կառավարությունը գնումն իրականացրել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Մշակութային միջոցառումների ծառայություններն անցկացնելու համար Կառավարությանը դիմել են «Պրոմո Պիար» եւ «Կոնցեպտ Իվենթս» ընկերությունները, անհատ ձեռնարկատեր Ջեմմա Թադեւսյանը։ Ջեմմա Թադեւոսյանն ընկերություններից ցածր գին է առաջարկել եւ հաղթել աճուրդում։ 27 միլիոն 600 հազար դրամ արժեցող պայմանագիրը Կառավարության եւ անհատ ձեռնարկատիրոջ միջեւ կնքվել է ապրիլի…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին

Ալեն Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիա կատարած այցի ընթացքում կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին։ Այս մասին մեզ  հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ «Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու՝ անդրադառնալով այս պահին Հայաստանի իրավիճակին: Նախատեսված է նաեւ հանդիպում  Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ»,- ասաց Խաչատրյանը: ԱԺ նախագահի մամուլի խոսնակը կրկին չմեկնաբանեց՝ կառավարական օդանավո՞վ է Սիմոնյանը մեկնելու Անկարա, թե՝ ոչ։ Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությունը, Սիմոնյանի գլխավորությամբ, Անկարայում մասնակցելու է Սեւծովյան…

Կարդալ ավելին

Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլու

Թուրքիան փակել է  օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլու

Թուրքիան իր օդային տարածքը փակել է հայկական ավիաընկերությունների՝ դեպի երրորդ երկրներ չվերթներ կատարող ինքնաթիռների համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։ «Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ չվերթների համար։ Մենք ինքնաթիռները մեր երկիր կթողնենք անհրաժեշտության դեպքում, բայց օդանավերի եւ մասնավոր ջեթերի թռիչքը մեր երկրի օդային տարածքով թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները [Հայաստանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ]։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք,…

Կարդալ ավելին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծին

ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում եղել է երկու գրավոր առաջարկ պատգամավոր Նարեկ Բաբայանի կողմից: Դրանք վերաբերել են  գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում ընտրված անձի լիազորությունների դադարեցման հիմքերի սահմանմանը. առաջարկներն ընդունվել են Կառավարության կողմից եւ ավելացվել…

Կարդալ ավելին

Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին հաղորդումը

Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին հաղորդումը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 3-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այն կազմված է 11 հիմնական բաժիններից: Գլխավոր դատախազը, մասնավորապես, անդրադարձել է դատախազության համար առաջնահերթություն համարվող ոլորտներից մի քանիսին՝ կոռուպցիայի դեմ պայքարին, պետական շահերի  պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցապահանջներին, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը կամ, այլ կերպ ասած, «ուշացած արդարադատությանը»: Նա ներկայացրել է նախորդ տարի հանրապետությունում…

Կարդալ ավելին
1 434 435 436 437 438 617