Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինՂարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այս փաստը։ Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Շուշիի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,8 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու պարկուճներից մաքրվել…
Կարդալ ավելինՆախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել
Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: «Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա։ Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝…
Կարդալ ավելինՈչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը. Արսեն Թորոսյան
Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կրկին անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակ տեղի ունեցած չարաշահումների աղմկահարույց թեմային: Նշենք, որ նախօրեին էլ նա անդրադարձել էր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Հանրապետության տարածքում` մարտի 12-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 12-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 12-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերելը՝ +17+19։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1 + 6, ցերեկը՝ +12 +17, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +12 +15,…
Կարդալ ավելինԱՐԱՔՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔ
Օրերս Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին:Այդ ֆոնին Արաքս խոշորացված համայնքում ևս իրականցվել են մեծածավալ համայնքային նշանակության աշխատանքներ, որը ևս արժանացել է մարզպետի մշտական ուշադրությանը: Այդ ընթացքում մարզպետը՝ պարբերաբար այցելել է գյուղական բնակավայրեր և տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:Պետք է մատնանշենք, որ Հովհաննիսյանը Խորհրդարանում մեզ հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց Արաքս խոշորացված համայնքում իրականցված աշխատանքներից և համայնքապետ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ: Արաքս…
Կարդալ ավելինՇիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը
Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։Տեղեկանում ենք, որ Աշոցքի տարածաշրջանի ծրագրից օգտված 359 շահառուների համար 38 մլն 16 հազար դրամ գումարի բաշխումը կիրականացվի առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 5804 շահառուներ են օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է 936 մլն 60 հազար դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի շրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։ Դիմումների ստուգման աշխատանքների ավարտից հետո, առաջիկա օրերի ընթացում կմեկնարկի նաև…
Կարդալ ավելինTAP գազատարով Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ
TAP գազատարի կոմերցիոն շահագործման մեկնարկից ի վեր Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ։ Այս մասին հայտարարել է գազատարի կառավարող տնօրեն Լուկա Շիպատին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Իտալիային բաժին է հասնում 18 մլրդ խորանարդ մետրը՝ ծածկելով, ըստ նրա, պահանջարկի 15 տոկոսը։ Նա դա անվանել է «կարեւոր ներդրում մատակարարումների անվտանգության ապահովման եւ շուկայի իրացվելիության գործում»: Հիշեցնենք, որ TAP գազատարը սկսել է շահագործվել 2020 թվականի վերջից՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես…
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶՈւ-ն այսօր կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելինԱդրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույց
ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդիրների, անդրադֆարձ կա նաեւ մեր տարածաշրջանին եւ հայ-ադրբեջանական հակամարտությանը: Զեկույցի այդ հատվածում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար: Զինված ուժերի շարունակական ներկայությունը…
Կարդալ ավելին