ՄԵՂՐԻՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՂՐԻՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Նռավան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրության արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են (Սյունիքի մարզ, ք. Մեղրի)։ Գինու արտադրության արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրված Զանգերի կենտրոնը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրված Զանգերի կենտրոնը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը

  Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում ներդրվել է Զանգերի կենտրոն՝ 84-22 կարճ հեռախոսահամարով։ ☎️ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերով կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 9.00-ից 18.00-ն։  

Կարդալ ավելին

Մոնիկա Նազարյանը AMVA-ի ժամանակ ցնցել է իր հմայիչ տեսքով ու ցուցադրել գեղեցիկ կարգավիճակը

Մոնիկա Նազարյանը AMVA-ի ժամանակ ցնցել է իր հմայիչ տեսքով ու ցուցադրել գեղեցիկ կարգավիճակը

Լոս Անջելեսի Dolby թատրոնում օրերս կայացել է Armenian Music Video Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն ԱՄՆ-ում համախմբել էր հայկական շոուբիզնեսի ամենավառ ու անվանի ներկայացուցիչներին։ Նկատեցինք, որ այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաեւ ժողովրդական երգերի հայտնի ու սիրված կատարող Մոնիկա Նազարյանը, որը մրցանակ է ստացել իր հեղինակային «Քանի կամ» երգի համար։ Ժողովրդական երգչուհին արժանացել է նաեւ հանդիսատեսի բուռն արձագանքին ու ծափահարություններին ու հիացրել իր շլացնող տեսքով։ Մոնիկան տեսախցիկների առջեւ փայլել է երկար սպիտակ ատլասե զգեստով,…

Կարդալ ավելին

Դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի փորձաքննության դրամաշնորհի մրցույթ

Դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի փորձաքննության դրամաշնորհի մրցույթ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Ընտրված կազմակերպությունը ներգրավված փորձագետների միջոցով  պետք է իրականացնի դպրոցի տնօրենի զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության  վերաբերյալ փորձաքննություն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 35-Ն հրամանով հաստատված կարգի: Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով`  armeps համակարգի միջոցով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 27-ը՝ ժամը 15:00: Հայտերի բացումը տեղի…

Կարդալ ավելին

Մշակույթի ոլորտում համագործակցությունը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստի առանցքում

Մշակույթի ոլորտում համագործակցությունը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստի առանցքում

Հայաստանի նախագահությամբ առցանց եղանակով կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի նիստը։ Նիստին հայկական կողմից մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, նույն վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ  Նաիրի Պետրոսյանը, նույն կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության քաղաքական և տնտեսական հարցերի պատասխանատու Անահիտ Չալիկյանը։ Նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության՝ ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի գործողությունների…

Կարդալ ավելին

Լրացուցիչ միջոցներ մշակույթի ոլորտին. գործիչների խրախուսում, դպրոցական բաժանորդային ծրագիր և այլ միջոցառումներ

Լրացուցիչ միջոցներ մշակույթի ոլորտին. գործիչների խրախուսում, դպրոցական բաժանորդային ծրագիր և այլ միջոցառումներ

  Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում:    Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին և մրցույթներին մասնակցած մշակույթի գործիչներին խրախուսում տրամադրելու նպատակով: Համաձայն որոշման՝ լրացուցիչ ֆինանսավորում կտրվի Մշակույթի զարգացման հիմնադրամին թանգարանների կառավարման…

Կարդալ ավելին

ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Որոշմամբ կապահովվի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի…

Կարդալ ավելին

Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական

Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ:   Քննարկվել են առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դպրոցական առարկայական օլիմպիադաների անցկացման կարգում և ընթացակարգում կատարված վերջին փոփոխություններին:   «Վերլուծելով վերջին տարիներին օլիմպիադաների կազմակերպումը՝ նկատել ենք մի շարք խնդիրներ, որոնք լուծելու համար ամբողջությամբ վերանայվել է օլիմպիադաների կազմակերպման կարգը, լրամշակվել է իրավական ակտը»,- ասել է նախարարի…

Կարդալ ավելին

Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը

Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 11-ը: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են 19-րդ դարի 80-ական թվականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում, պեղված հնագիտական ժառանգության ուշագրավ նմուշները, որոնք պահվում են Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանում։ Ֆրանսիայից բերված 5 ցուցանմուշները համադրվել են 90-ական թվականներին Ժակ դը Մորգանի հետքերով հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի գործունեության ընթացքում հայտնաբերված և ՀՀ…

Կարդալ ավելին

Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում. տեղի է ունեցել ԵԽ ծրագրի ամփոփիչ միջոցառումը

Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում. տեղի է ունեցել ԵԽ ծրագրի ամփոփիչ միջոցառումը

Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ԵԽ ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Նա սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ընդգծելով Ծրագրի շրջանակում գրանցված դրական արդյունքները։ ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված թիրախային վերապատրաստումները, փորձագիտական աջակցությունը՝ ձեռքբերումների թվում առանձնացնելով նաև համատեղ մշակած՝ «Ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնությանը» ձեռնարկը: Անդրադառնալով ԵԽ փորձագիտական աջակցությանը՝ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել…

Կարդալ ավելին
1 27 28 29 30 31 612