«ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀայաստանում ԵՄ դիտորդների գործունեությունը՝ Բաքվում ջղաձգումների պատճառ
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերին, որի համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 40 հոգանոց դիտորդական առաքելություն, որը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին։ Որպես առաքելության նպատակ՝ նախանշվել է իրավիճակի մոնիթորինգը, դրա վերաբերյալ հաշվետվությունն ու վերլուծությունը։ Եվրամիության այս որոշումը հաջորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը։ ԵԽ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը միտված է խաղաղության և…
Կարդալ ավելինԵրկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են(Տեսանյութ)
Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 29 և 31 տարեկան ամուսինները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են Ամանորի զարդարանքի խաղալիքներ և տեղափոխել իրենց բնակության վայր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին նրանք հրավիրվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը և ներկայացրել 54 խաղալիք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ապարանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարարությունը վերագործարկել է Գանձապետական պահառուի առցանց համակարգը և ընդլայնել հարթակի գործառույթների և հնարավորությունների շրջանակը
Մինչ արդիականացումն այս համակարգը սահմանափակում էր Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ քաղաքացիների կողմից պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու հնարավորությունը: Բացի օգտագործողի համար նոր, ավելի նախընտրելի ինտերֆեյս և ֆունկցիոնալություն ունենալուց նոր կայքը հնարավորություն է տալիս նույնականացնել նաև ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ընդ որում՝ նախկինում գործող նույնականացման տեսակները ևս գործում են: Ներկայում առցանց եղանակով գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու համար ներդրողը նախ պետք է գրանցվի համակարգում՝ օգտագործելով ՀՀ նույնականացման քարտը կամ անցնելով առցանց գրանցման գործընթաց, և լրացնի…
Կարդալ ավելինԵՊՀ ուսանողները «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։ Ողջունելով ուսանողներին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է նշանակալի հաջողությունների համար՝ ընդգծելով, որ գրանցած արդյունքները բավական ոգևորիչ են: «Ուրախ ենք ԵՊՀ ուսանողների հաջողությունների համար,…
Կարդալ ավելինԽնկարկելով Սերգեյ Փարաջանովի հիշատակը. այսօր ժողովրդական արտիստի ծննդյան օրն է
Այսօր՝ հունվարի 9-ին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, մի խումբ արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված բազմաբովանդակ հոբելյանական միջոցառումններ են կազմակերպվել. «Հոբելյանական տարին անցավ բովանդակալից և հագեցած․ մեր նպատակն է փոխել հուշ երեկոների տրամաբանությունը՝ փարաջանովյան…
Կարդալ ավելինՍինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին: Ողջունելով հյուրին՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է նրան Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստան-Սինգապուր հետագա բարեկամական կապերի հաստատման և զարգացման: Ընդգծելով երկու երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության, գիտության,…
Կարդալ ավելինՏեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից տեղափոխվել ու Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է հունվարի 15-ից։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Կարդալ ավելին20% քեշբեք AMIO Mastercard-ով
Ամիօ բանկի և Mastercard-ի մեկնարկած ակցիային մնացել է ընդամենը 1 շաբաթ։ Մինչև 15.01.2025-ը ներառյալ, կատարելով գնումներ Zara, Mango, Massimo Dutti և Farfetch խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard Digital, Gold, Platinum և World Elite տեսակի քարտերով, կստանաք 20% քեշբեք։ Հայաստանից կարող եք գնումներ կատարել օնլայն տարբերակով, իսկ արտերկրում և´ օնլայն տարբերակով, և´ նշված խանութներից: Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Կարդալ ավելին