Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի հանդեպ Թրամփի հավակնությունները

Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի հանդեպ Թրամփի հավակնությունները

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ մնում են հայտարարությունների մակարդակում, դա երկկողմ հարաբերությունների հարց է, սակայն Ռուսաստանի Դաշնությունը ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։ «Այդ հավակնությունները, հավանաբար, ավելի շատ վերաբերում են Միացյալ Նահանգների եւ Դանիայի եւ այլ պետությունների երկկողմ հարաբերություններին: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակի այս բավական դրամատիկ զարգացմանը, բայց առայժմ, փառք Աստծո, հայտարարությունների մակարդակով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու Թրամփի մտադրության մասին լրագրողների հարցին։

Կարդալ ավելին

Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80439 քաղաքացի

Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80439 քաղաքացի

  20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։ Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 140 947 որոշում։ Ուշադրություն. 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Համակարգում գրանցման մանրամասները      

Կարդալ ավելին

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Կրթության ոլորտում ունենք որակի բարելավման ցուցանիշներ»․ Ժաննա Անդրեասյան

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Կրթության ոլորտում ունենք որակի բարելավման ցուցանիշներ»․ Ժաննա Անդրեասյան

  Հանրակրթության ոլորտում կարևորագույն տարի էր՝ կրթության նոր չափորոշչի ներդրման և կրթության որակի բարելավման տեսանկյունից, որը փաստվել է նաև միջազգային հետազոտությունների արդյունքներով։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսում։   Բարելավվել է մաթեմատիկայի ուսուցման որակը․ միջազգային  գնահատում   «Հատկապես ուրախ եմ, որ ունենք նաև որակական արդյունքներ: 2024 թվականին TIMSS-ի միջազգային գնահատման արդյունքներով չորրորդ դասարանցիները մաթեմատիկայի իմացության ոլորտում էական աճ է գրանցել: Հայաստանի չորրորդ դասարանցիները…

Կարդալ ավելին

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Վերանայվում են մարզական ֆեդերացիաների հետ հարաբերությունները»․  Ժաննա Անդրեասյան

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Վերանայվում են մարզական ֆեդերացիաների հետ հարաբերությունները»․  Ժաննա Անդրեասյան

2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում՝ ներկայացնելով 2024 թվականին սպորտի ոլորտի հիմնական աշխատանքները:   Փարիզ-2024-ից առաջ յուրաքանչյուր…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

    «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում տոմատի մածուկ արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Երևան, Արին- Բերդ փ․): Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։    

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում 2024-ն առանձնացել է իր ակտիվությամբ. Երեւանում աճը կազմել է 12 տոկոս. Սուրեն Թովմասյան

Անշարժ գույքի շուկայում 2024-ն առանձնացել է իր ակտիվությամբ. Երեւանում աճը կազմել է 12 տոկոս. Սուրեն Թովմասյան

Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակով, այդ քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում գործարքների քանակը կազմել է 68946 և մարզերում 178980: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը: «Թե՛ Երևանում, թե մարզերում ունենք տոկոսային աճեր, Երևանում շուրջ 12%-ից մի քիչ ավել, և մարզերում մոտ էր 13%-ին, մի փոքր պակաս։ Բոլոր մարզերում տարեկան կտրվածքով ունեցել ենք ևս աճեր, համապատասխանաբար Արագածոտնում մոտ 10%,…

Կարդալ ավելին

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Կարդալ ավելին

Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում

Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում

Արտաշատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում 42-ամյա կինը գոմում ապօրինի պահում է թմրանյութ, որը պատկանում է ընկերոջը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա ընկերն է օրեր առաջ այցելել և գոմում պահել թմրանյութը։ 42-ամյա կնոջ մայրը իրավապահներին ներկայացրել է մոտ 50 գրամ կանեփանման բույսի ճյուղերով փաթեթ և ստվարաթղթե արկղ՝ լցված մոտ 68 գրամ չորացված-մանրացված կանեփանման զանգվածով։ *** Արտաշատի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը Նշանավան բնակավայրում էր։ Ստացվել էին օպերատիվ տեղեկություններ,…

Կարդալ ավելին

Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»

Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»

  Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ աշխարհից  սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։ Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ  Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան և այլ մեծանուն դեմքեր: Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Ֆիլմում ներկայացված է անցյալի և ներկայի հանդիպումը:  

Կարդալ ավելին
1 15 16 17 18 19 613