ՆԳ նախարարը ՆԳՆ կրթահամալիրում հանդիպել է ապագա քրեական ոստիկանների հետ(տեսանյութ)

ՆԳ նախարարը ՆԳՆ կրթահամալիրում հանդիպել է ապագա քրեական ոստիկանների հետ(տեսանյութ)

Հուլիսի 29-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ՆԳ նախարարության կրթահամալիրում հանդիպել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ընդունելության մրցույթը հաղթահարած ոստիկանների հետ: ՆԳ նախարարը շնորհավորել է քրեական ոստիկաններին՝ ընդունելության փուլերի հաղթահարման և ուսումնական գործընթացի մեկնարկի կապակցությամբ։ Վահե Ղազարյանն ընդգծել է ՆԳ նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների շարքում նոր ձևավորվող մասնագիտացված ծառայության առանձնահատկությունը՝ նշելով, որ ստորաբաժանման կայացման գործում կարևոր դերակատարում պետք է ունենա յուրաքանչյուր ոստիկան։ ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանների և քաղաքացիական անձանց գիտելիքների ու աշխատանքային փորձի համատեղումը՝…

Կարդալ ավելին

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորորարության տոն բերեց Երեւան

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորորարության տոն բերեց Երեւան

ՖԵՄԻՆՆՈՆ  կրկին հյուրընկալեց  կանանց խնդիրներին առչվող  թեմաներին: Ինչպես տեղեկացնում են կազմակերպության գրասենյակից օրերս  հայկական ՖԵՄԻՆՆՈ կազմակերպությունը արդեն երրորդ անգամ իրականացրեց կանանց եւ նորարարության շուրջ ամենամեծ կոնֆերանսը Հայաստանում եւ մեր տարածաշրջանում։ Մեկ հարկի տակ հավաքված 50-ից ավելի խոսնակները երկու օրերի ելույթների եւ աշխատարանների շրջանակում քննարկում էին տեխնոլոգիական աշխարհի ամենաթեժ թեման՝ արհեստական բանականությունն ու դրա ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտների վրա։ Ինչպես փոխանցում են Ֆեմիննո 2024-ը բացվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքով՝ ուղղված կոնֆերանսի մասնակիցներին եւ հյուրերին,…

Կարդալ ավելին

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

2024թ. հուլիսի 26-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ կայուն հեռանկարով: Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ու կառավարման ՝ համեմատվող երկրների հետ համադրելի ցուցանիշները, տնտեսական աճի կայուն հեռանկարները, երկրի ամուր մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը: Գործակալության գնահատմամբ` տնտեսական աճի վրա շարունակում են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, այժմ նաև` Լեռնային Ղարաբաղից միգրացիան: Ակնկալվում է, որ տուրիզմի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտները կլինեն…

Կարդալ ավելին

Ադրեբեջանի ՊՆ-ն նորից ստում է. հայկական կողմը հետախուզական թռիչքներ չի իրականացրել

Ադրեբեջանի ՊՆ-ն նորից ստում է. հայկական կողմը հետախուզական թռիչքներ չի իրականացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին  հայտնում են Հայաստանի Պն-ից:

Կարդալ ավելին

Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր

Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440.812 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 720-ըч երեք վագոնանի, 1214-ըч երկու վագոնանի և 1028-ըч մեկ վագոնանի։ Կատարողականըч 100,2%։

Կարդալ ավելին

2024-ին Հայաստանում կարմրուկի 540 դեպք է գրանցվել

2024-ին Հայաստանում կարմրուկի 540 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 540 դեպք. 323-ը երեխաներ են, 217-ը՝ մեծահասակներ:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Արմավիրի մարզում երեկոյան ժամերին Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը երեքշաբթի և չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Այս գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33 տաքություն։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝…

Կարդալ ավելին

Երեխաների բռնության դեպքերը բազմաթիվ են. Դպրոցներում չգիտեն՝ ինչ պետք է անել բուլինգի դեպքում. ՄԻՊ ներկայացուցիչ

Երեխաների բռնության դեպքերը բազմաթիվ են. Դպրոցներում չգիտեն՝ ինչ պետք է անել բուլինգի դեպքում. ՄԻՊ ներկայացուցիչ

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են, ոչ միայն ֆիզիկական բռնությունն է տարածված, այլև հոգեբանական, դպրոցներում նաև տարածված են բուլինգի հետ կապված խնդիրները: Այս մասին, այսօր՝ «Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում. ո՞րն է իրավական գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը: «Մենք հատուկ անդրադարձել ենք այն հարցին, որ անհրաժեշտ է հստակ մեխանիզմներ նախատեսել, որ բռնության դեպքերում նախ լինեն կանխարգելման մեխանիզմներ եւ դպրոցներում, եւ մանկապարտեզներում եւ այլ…

Կարդալ ավելին

Հայաստանը ծրագրում է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան

Հայաստանը ծրագրում է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախարարին հրավերի համար, որն առաջին է իր ձևաչափով։ Արարատ Միրզոյանն…

Կարդալ ավելին

Դոլարն էժանացել է

Դոլարն  էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 29-ին, կազմել է 387.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.02 դրամ (նվազել է 1.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  497.86 դրամ (նվազել է 2.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.53 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413-418 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին
1 173 174 175 176 177 627