Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը, ըստ թուրքական Anadolu գործակալության՝ վերահաստատել է իր աջակցությունը Կիպրոսում երկու պետությունների ձևավորմանը, հայտարարելով, թե «արևելյան միջերկրածովյան կղզում իրողությունների անտեսումը ոչ մի բանի չի հանգեցնի»: «Կարծում ենք՝ Կիպրոսի դաշնային լուծումն անհնար է», – ասել է Էրդողանը ոգեկոչման արարողության ժամանակ՝ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մայրաքաղաք Լեֆկոսա պաշտոնական այցով ժամանելուց անմիջապես հետո: Էրդողանը, որի այցը համընկնում է Կիպրոսի բռնազավթման 50-ամյակի հետ, Անկարայի պատրաստակամությունն է հայտնել բանակցությունների «և, ի վերջո,…
Կարդալ ավելինՊայթյունը տեղի է ունեցել հրաձագարանի հարեւան տարածքում. մահացածը քաղաքացիական անձ է. ՊՆ
Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ
Կարդալ ավելինՀայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. Ալիև
«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով՝ տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»,- այսպես կոչված «Կեղծ պատմությունների բացահայտում. պայքար ապատեղեկատվության դեմ» Բաքվի վերահսկողությանն անցած հայկական Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։ Նա ասել է, որ Հայաստանը նախ պետք…
Կարդալ ավելինՈչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին
Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։ Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվել էր Ռոսսելխոզնադզորի՝ հուլիսի 4-ի նամակի լուսապատճենը, որում նշված էր, որ Ռուսաստան ներկրվող հայկական լոլիկի և խնձորի խմբաքանակներում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 8 դեպք, և այդ պատճառով ժամանակավորապես դադարեցվել է 16 ընկերության արտադրանքի ներմուծումը։ Ռոսսելխոզնադզորից հստակեցնում…
Կարդալ ավելինՍԱՏՄ–ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքի մասին
Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։ Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով: Տնտեսվարողներն…
Կարդալ ավելինՇոլց. 2024 թվականը կարող է խաղաղության տարի լինել Հայաստանի և Ադրբեջանի համար
2024 թվականը կարող է խաղաղության տարի դառնալ Հայաստանի և Ադրբեջանի համար, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Այստեղ ես շատ այլ քննարկումներ եմ ունեցել։ Ինձ համար կարևոր է նաև զրույցը Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ։ Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն արդյունավետ և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց նկատմամբ, նշել է Շոլցը Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի…
Կարդալ ավելինՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ինչպես հայտնում են նախարարությունից այն նպատակ ունի նպաստել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի խրախուսմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել՝ ∙ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, ∙ մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է 388.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.70 դրամ (նվազել է 1.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.81 դրամ (նվազել է 2.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-419 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին«Էյր Արաբիան» պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ. պատճառը Fly Arna-ն է
Արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ սկսել։ Այս մասին հայտնում է Global Arbitration Review-ը։ Պատճառը հայկական Fly Arna ավիաընկերությունն է, որի սեփականատերերից մեկը Air Arabia-ի հետ փոխկապակցված International Business Company-ն (FZE) էր, որը թռիչքներ է իրականացնում Շարժայից։ Ավելի վաղ հայտնել էր, որ Արաբական միջազգային բիզնես ընկերությունը, որը կապված է Air Arabia-ի հետ, կապ է հաստատել Հայաստանի պետական տոկոսների հիմնադրամի (ANIF) հետ՝ հայտնելով, որ պատրաստվում է միջազգային արբիտրաժային վարույթ հարուցել ընկերության և…
Կարդալ ավելինՄակրոնը՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին. Բաքուն զինվել է շատ ավելի լավ, քան Երևանը
Գործընկերներին ինքնապաշտպանության համար զենք ու զինամթերք տրամադրելը նորմալ է։ Այս մասին Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Հայաստանին զենքի մատակարարումների մասին ադրբեջանցի լրագրողի հարցը։ «Նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել՝ զգալով, որ կարող է ենթարկվել այլ պետության ագրեսիայի։ Եվ ես երբեք չեմ լսել վարչապետ Փաշինյանից, որ նա պատերազմի կամ ագրեսիայի որևէ ծրագիր ունենա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Ինչպես նշել է Մակրոնը,…
Կարդալ ավելին