Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Կարդալ ավելինՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ
Հուլիսի 11-ին՝ ժամը 15.00-ին, Կապանում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ։ Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում (ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ԿԶԵՀ ռազմավարական նիստին
Հուլիսի 5-ին Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ, Հիմնադրամ) ռազմավարական նիստին: ԿԶԵՀ ռազմավարական նիստի առանցքային օրակարգային հարցերից է եղել գլոբալ մակրոտնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում Հիմնադրամի և անդամ երկրների ռազմավարությունների վերանայումը՝ նոր իրողություններին համապատասխան: Անդրադարձ է կատարվել նաև առկա տնտեսական խնդիրների լուծման ու մարտահրավերներին դիմագրավելու ուղիներին: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են Հիմնադրամի ռազմավարության միջանկյալ գնահատման արդյունքները, ներկայացվել են վերջինիս վերափոխման մոտեցումները: Համաձայնություն է ձեռք…
Կարդալ ավելինՎերին Լարսի ռուս-վրացական հատվածում ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Ավելի քան 3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելու Վերին Լարս անցակետում: Այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։ Այսօր Վերին Լարսում գործում է 39 գիծ՝ 12-ը բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկ ռեզերվային և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Ընդհանուր առմամբ երեքշաբթի կեսօրից հետո ռուսական կողմից Վրաստան մուտքի է սպասում մոտ 3210 ավտոմեքենա։ Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել է, որ հանրապետությունում բարձր զգոնության ռեժիմ է սահմանվել պետական…
Կարդալ ավելինՁեր երազանքի մեքենայով ճանապարհորդությունը սկսվում է Ամիօ Բանկից
Ցանկանու՞մ եք ձեռք բերել ավտոմեքենա, ապա Ամիօ Բանկի նոր ավտովարկավորման ծրագրի հետ միասին շատ արագ կկարողանաք Ձեր երազած մեքենայի ղեկին նստել: Ամիօ Բանկն առաջարկում է երկրորդային շուկայից տրանսպորտային միջոցներ ձեռք բերել առանց միջնորդավճարների, պարզեցված գործընթացով, ճկուն զեղչային առաջարկներով և հետևյալ պայմաններով՝ տարեկան տոկոսադրույք՝ 15.4%-15.9% (փաստացի՝ 16.5% -17%) կանխավճար՝ սկսած 20%-ից վարկի գումար` 1-25 միլիոն ՀՀ դրամ վարկի ժամկետ` 1-5 տարի 50% և ավել կանխավճարի դեպքում վարկը կարող է տրամադրվել առանց եկամտի վերլուծության ավտոմեքենայի տարիքը արտադրության…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հուլիսի 10-ին հանրապետությունում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +33+35։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+25, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+18+20, ցերեկը՝ +28+31, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն մի փոքր էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 9-ին, կազմել է 388.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.90 դրամ (նվազել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 497.16 դրամ (աճել է 0.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-417 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինՀունիսին ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է մոտ 24 մլն դրամ․ ՊԵԿ
Հունիսի 1-ից 30-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. 34 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 9․202․456 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հնարավոր տուգանքի գումարը կազմում է 50․269․000 ՀՀ դրամ։ 24 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 24․212․900 ՀՀ դրամ:…
Կարդալ ավելինՍպահանի Հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ Սիփան Արք. Քէչէճեանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ «Իրանի գիտակից ժողովուրդը, կրոնական ժողովրդավարության խթանմանը համընթաց և մեծ ըմբռնումով մասնակցելով ընտրություններին, հերթական անգամ «ԱՅՈ» ասաց անկախությանը, ազատությանն ու ազգային համերաշխությանը և իր վստահության քվեն տվեց Ձեզ՝ երկրի նախագահի կարևոր պատասխանատվությունը ստանձնելու համար»,- նշված է ուղերձում։ Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդը նշել է, որ Մասուդ Փեզեշքիանի հարուստ անցյալն ապացուցում են է նրա հավատարիմ ծառայությունը Իրանի Իսլամական…
Կարդալ ավելինԹուրքիայում Իսրայելի զբոսաշրջության շրջանառությունը նվազել է 94%-ով
Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Թուրքիայում իսրայելական զբոսաշրջության շրջանառությունը նվազել է 94%-ով, հայտնել է «այսօր Իսրայելում» պորտալը։ Պատերազմի ժամանակ Իսրայելի և հատկապես Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը հանգեցրեց Թուրքիայում իսրայելական զբոսաշրջության ճանապարհորդության և այդ երկրում իսրայելցի զբոսաշրջիկների ծախսերի կտրուկ անկմանը։ Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիայի ուղղությամբ զբոսաշրջությունն Իսրայելի օտարերկրյա զբոսաշրջության զգալի մասն էր կազմում: Միաժամանակ հոկտեմբերի 7-ից ի վեր Թուրքիայի և Իսրայելի միջև դադարեցվել են բոլոր ուղիղ չվերթերը։
Կարդալ ավելին