Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից մոտ 13 կգ մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին: Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտերի և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության…
Կարդալ ավելինՊետության զարգացման հիմքում ստեղծագործող մարդիկ են. Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել առաջին անգամ անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցության և ստեղծված տոնական միջավայրի համար: «Ամոնորի հրաշքի սպասումը, կարծես, ամբողջանում էր ձեր…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ
Կինոաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, կինոսերներ, այսօր ամբողջ աշխարհում տոնում են ամենաիրական ու անիրական, բարդ, բայց չվախեցնող, արվեստի տարբեր ճյուղերն իր մեջ սինթեզող, ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց համախմբող, զարմանահրաշ ու հետաքրքիր մի աշխարհի՝ Կինոյի օրը։ Ֆիլմարտադրությունը, գործընկերների հետ համագործակցությունները, ոլորտում իրականացվող տարբեր գործընթացներ ուղիղ արձագանք են գտնում հանրության շրջանում՝ արժեհամակարգի ձևավորման, սեփական մշակույթը ներկայացնելու, փոխադարձաբար այլ մշակույթների ծանոթանալու, կինոյի միջոցով կյանքը վերարժևորելու, սովորելու և ինքդ քեզ կողքից նայելու հնարավորությունների տեսանկյունից։ Վստահաբար կարող ենք ասել՝ կինոն ձևավորում է…
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող հանրային սննդի կետում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Բադալ Մուրադյան փ․)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի կազմակերպությունն ապահովված չի եղել բավարար քանակությամբ բնական կամ արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցով՝ միացված գործող կոյուղուն, – չի ունեցել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններ, – չի եղել անձնակազմի համար հանդերձարան, – պատերը…
Կարդալ ավելինՍուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին: Փառատոնը կկայանա հունվարի 6-ին՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում, մասնակցությամբ` Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախմբի և Թալինի երաժշտական դպրոցի երգչախմբի: Եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, որտեղ կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի ( ժամը 16:00-ից): Համերգների սկիզբը՝ ժամը 17:30-ին,…
Կարդալ ավելինՔաղաքացիների սպասարկման ավելի բարձր որակ և հարմարավետություն(Տեսանյութ)
Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։ Roadpolice.am կայքում գործարկվել է հարթակ, որը հնարավորություն է տալիս որակավորման քննություններին մասնակցելու համար նախապես ընտրել այցելության նախընտրելի օր և ժամ։ Roadpolice.am կայքում, սեղմելով «Հաշվառման-քննական ծառայություններ» բաժնի «Հերթագրում» կոճակը, «Վարորդական վկայականի (իրավունքի) կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում» ենթաբաժնում կարող եք գրանցվել և օրացույցի միջոցով ընտրել առավել հարմար ժամանակահատվածը։ ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման…
Կարդալ ավելինՀաղթանակ թաղամասում հնչածը կրակոցներ չէին․ 33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա հարևանը կրակոցներ է արձակել։ Հայտնաբերված 33-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Մալաթիայի քննչական բաժին։ Քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ամուսինները հաստատապես չեն տեսել, թե ինչով է կրակել տղամարդը։ Իսկ փորձագետի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել են խաղալիք պայթուցիկիներ, և, ըստ նախնական տվյալների, նա հենց այդպիսի պայթուցիկներ է նետել հարևանի…
Կարդալ ավելինԹուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել են մարտական գործողություներին: Միջազգային հեղինակավոր “The Guardian” պարբերականն անգամ տեղեկություն տարածեց այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվում են վարձկաններ՝ Ադրբեջանին օժանդակելու համար:…
Կարդալ ավելինԵրևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3373 կանչ. «Շտապօգնություն» ՓԲԸ
Երևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3373 կանչ։ Այս մասին հայտնում են «Շտապօգնություն» ՓԲԸ–ից։ Այս տարի ստացված կանչերի թիվը մի փոքր գերազանցում է նախորդ Ամանորին գրանցված կանչերի թվին ՝ նկատել են կենտրոնից։
Կարդալ ավելինՊետությանն է վերադարձվել 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով հասարակական տարածք և հողամաս․ Փաշինյան
Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) պետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2.1 հա մակերեսով հողամասը, 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։
Կարդալ ավելին