2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 533 քրեական վարույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ «Նշված քրեական վարույթներից 327-ով կայացվել է քրեական վարույթը կարճելու մասին որոշում, 67 քրեական վարույթ՝ 165 անձի վերաբերյալ, ուղարկվել է իրավասու դատարան: Նշված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 347 անձի նկատմամբ, որոնցից 93 նկատմամբ՝ դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ»,-նշեց նա։…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահը ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Ողջունելով զրուցակցին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարեւորությունը եւ նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացներին: Լազար Կոմանեսկուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ շնորհավորել Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահության օրոք կհաջողվի հասնել կազմակերպության առջեւ դրված նպատակների իրականացմանը: ՀՀ ԱԺ նախագահը…
Կարդալ ավելինԴանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած
Դանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելին«Ընտրությունների կեղծիք» արտահայտությունը ՀՀ-ում արդեն պատմական ժանրին է վերագրաված. Փաշինյան
Ժողովրդավարության հայկական ֆորումը լավ առիթ է քննարկելու ՀՀ-ում ժողովրդավարության եւ ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը, եւ քննարկելու այն մարտահրավերները, որոնք Հայաստանում գոյություն ունեն ժողովրդավարական բարեփոխումների եւ ժողովրդավարության զարգացման համար: Այս մասին հիշյալ ֆորումի սկզբում իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ֆորումի արդյունքներով լավ կլինի, որ մենք միասին ամփոփենք, թե հետագա զարգացման ինչ մարտավարություն պետք է որդեգրենք ժողովրդավարական բարեփոխումների համար եւ ճանապարհային ինչ քարտեզ պետք է ունենանք, որ ժողովրդավարության զարգացման առումով մեր ջանքերը համադրվեն: Մենք պետք…
Կարդալ ավելինՄշտապես ազգաբնակչության կողքին. նոր ծրագրեր և անելիքներով՝ մարզպետ
Ինչպես տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը ՝ երեկ տեղի է ունեցել մարզխորհրդի նիստը: Հիշեցնենք, որ մինչ այդ մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ պարբերաբար ԶԼՄ-ի ինչպես նաև այլ հարթակներում մշտապես ներկայացրել է մարզում , համայնքերում տեղի ունեցող իրադարձություններն ու հանդիպումները ինչպես ազգաբանակչության այնպես էլ գերատեսչական մարմինների՝ շինարարության ընթացիկ աշխատանքների , դպրոց, մանկապարտեզ բուժհիմնարկություններ և այլ կերտրոնների աշխատանքներն ու ծրագրերը: Իսկ երեկ ՝ Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ կայացած Մարզ Խորհրդի նիստը …
Կարդալ ավելինԵվրամիությունը Բելառուսի դեմ մտցրել է մի շարք պատժամիջոցներ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի դեմ
Եվրամիությունը Բելառուսի դեմ մտցրել է մի շարք պատժամիջոցներ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի դեմ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են Ուկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության հետ կապված։ «Այդ համալիր միջոցներն ուղղված են մի շարք սահմանափակիչ միջոցների հայելային արտացոլմանը, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ եւ դրանով իսկ լուծում են շրջանցման խնդիրը՝ պայմանավորված ռուսական եւ բելառուսական տնտեսությունների ինտեգրման բարձր աստիճանով»,- նշվել է հաղորդագրությունում։ Մտցված սահմանափակիչ միջոցները կվերաբերեն բելառուսական տնտեսության…
Կարդալ ավելին89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
Այսօր 89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։Այս մասին հայտնում են Չարենցի տուն-թանգարանից: «Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար»,-ասվում է գրառման մեջ։
Կարդալ ավելինԿկարգավորվեն անհատական շարժունակության միջոցների երթևեկության կանոնները, տնտեսվարող սուբյեկտների տարածքները կապահովվեն տեսահսկման համակարգերով. անդրադարձ ՆԳՆ օրենսդրական նախաձեռնություններին
Հունիսի 26-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի ասուլիսը։ Ներկայացվել են հանրային լայն քննարկման առարկա դարձած ՆԳ նախարարության երկու օրենսդրական նախաձեռնությունները: Անդրադառնալով անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կարգավորման օրենսդրական նախաձեռնությանը՝ Ռուսլան Մարանդյանը նշել է. «Նախաձեռնության առաջնային նպատակը ոչ թե պատասխանատվության միջոցների սահմանումն է, այլ ՀՀ-ում այս ոլորտում նոր մշակույթի ձևավորումը»։ Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է. • Սահմանել անհատական շարժունակության միջոցի հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում է։ • Անհատական շարժունակության միջոց…
Կարդալ ավելինՎրաստանի իրավապահների կողմից սպանության և սպանության փորձի մեղադրանքով որոնվող տղամարդը հայտնաբերվեց Աշտարակում
Հետախուզվողի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին Աշտարակի գործընկերների հետ: Հունիսի 26-ին Աշտարակի Երևանյան փողոցի սկզբնամասում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից 2012 թվականից հետախուզվող 35-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով` կանխամտածված սպանություն, կանխամտածված սպանության փորձ` ծանրացնող հանգամանքներով և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելը, պատրաստելը, իրացնելը: Թբիլիսիի բնակիչը հանցագործությունը կատարելուց հետո Վրաստանում ապօրինի ձեռք էր բերել այլ անվամբ ՌԴ քաղաքացու անձնագիր: Այդ կեղծ անձնագրով էլ նա…
Կարդալ ավելինՀայաստանյան 18 գինեգործական ընկերություն մասնակցել է Vinexpo New York 2024 գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսին
Նյու Յորքում կայացել է Vinexpo New York 2024 գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ հայաստանյան 18 գինեգործական ընկերություն իրենց 60-ից ավելի գինու տեսականիով ԱՄՆ-ում առաջին անգամ մասնակցել են Vinexpo America-ին՝ միասնական տաղավարով։ Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԽԳ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Հայ գինեգործները հունիսի 24-ին և 25-ին մի շարք հանդիպումներ են ունեցել համտեսողների, սոմելիեների, գինու ոլորտի բիզնես…
Կարդալ ավելին