Ամիօ բանկի AMIO Mobile հավելվածը հնարավորություն է տալիս ձևակերպել առցանց ավանդ հաշված վայրկյանների ընթացքում, առանց բանկ այցելելու և գործող տոկոսադրույքների համեմատ արտոնյալ տոկոսադրույքներով: ՀՀ դրամի դեպքում 0.25%-ով ավելի` 10.35% ԱՄՆ դոլարի դեպքում 1.15%-ով ավելի` 4.35% Եվրոյի և ՌԴ ռուբլիի դեպքում 0.1%-ով ավելի` 2.2% և 5.7% Ներբեռնեք AMIO Mobile հավելվածն ու ծանոթացեք մանրամասներին՝ App Store, Google Play Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Կարդալ ավելինԶառա Մխեյանը «Ախթամար. Լեգենդ սիրո մասին»
Զառա Մխեյանը զբաղվել է նաև այնպիսի նախագծերի պրոդյուսինգով, ինչպիսիք են «Երաժշտության շաբաթ Երևանում»՝ Music Week in Yerevan, «Հայկական ուրվագիծ», «To see trees where the others see only poles» անվանումով Ֆեյշն ֆիլմ-նախագիծ ՀՀ-ում` F.TV-ով ցուցադրելու համար։ Եղել է ռուսաստանաբնակ երգչուհի Սոնայի պրոդյուսերը, ինչպես նաև կազմակերպել է 1000-ից ավելի համերգներ Ռուսաստանի Դաշնության աստղերի մասնակցությամբ։ Զառա Մխեյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Ձյունե թագուհին» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա : -Սիրելի Զառա, մեզ հայտնի է, որ դուք նոր սառցե…
Կարդալ ավելինԻրանում լռության օր է՝ նախագահի ընտրություններից առաջ
Իրանի նախագահի թեկնածուների ընտրարշավի ժամկետն ավարտվել է, տեղի ժամանակով ժամը 8.00-ին երկրում լռության օր է։ Ինչպես տեղեկացվել է իսլամական հանրապետության ընտրական շտաբի հայտարարությունում, բոլոր թեկնածուներին, կուսակցություններին, քաղաքական շարժումներին, նրանց կողմնակիցներին առաջարկվում է ձեռնպահ մնալ որեւէ ագիտացիոն միջոցառումից՝ ի պաշտպանություն թեկնածուների, հատկացված ժամկետի ավարտից հետո, ինչպես նաեւ չկրել որեւէ ագիտացիոն սիմվոլիկա քվեարկության օրը։ Նախագահի աթոռի համար պայքարի մեջ կմտնեն հինգ քաղաքական գործիչներ։ Նրանց մեջ են խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հոգեւոր առաջնորդի…
Կարդալ ավելինՊեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն անհեթեթ է համարում Շոյգուի եւ Գերասիմովի ձերբակալության ՄՔԴ օրդերները
Ռուսաստանը չի ճանաչում եւ անհեթեթ է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ձերբակալության օրդերները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ճանաչում այդ դատարանի իրավազորությունը, մենք համապատասխան ստատուտի անդամ չենք։ Հետեւաբար, մենք չենք ճանաչում այդ օրդերները»,- ասել է Պեսկովը։ «Մենք դրանք համարում ենք բավական անհեթեթ, ինչպես եւ անցած երկու օրդերները, որոնք առնչվում էին պետության ղեկավարին եւ մեր…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական
Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Փաշինյանը այս որոշումը ստորագրել է այսօր:
Կարդալ ավելինՔաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքից
Հունիսի 26-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Դ. Ա.-ին (ծնված 2004 թ.) իջեցրել են եկեղեցու տանիքից:
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 26-ին, կազմել է 388.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.93 դրամ (նվազել է 1.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.47 դրամ (նվազել է 0.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-413 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԿառլոս Զառագոզաին որոնվում է որպես անհետ կորած
Կառլոս Զառագոզաին որոնվում է որպես անհետ կորած: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինՏնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում կազմել է 11.2 տոկոս. Որ ոլորտներն են աճ ապահովել
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2 տոկոսով: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. արդյունաբերությունն աճել է 22 %-ով. ծառայությունների ծավալն աճել է 3.7 %-ով. առևտրի շրջանառությունն աճել է 24.6 %-ով. շինարարության ծավալն աճել է 14.9 %-ով. արտահանման ծավալն աճել է 2.5 անգամ. ներմուծման ծավալն աճել է 99.6 %-ով։
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, Կլինի անձեւ, ամպրոպ, կարկուտ
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից NEWSam_ին հայտնում են, որ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Կարդալ ավելին