Ուկրաինայում խաղաղության գագաթաժողովի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր վեցերորդ հանդիպման շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ ԱՄՆ-ը ավելի քան 1,5 մլրդ դոլար կհատկացնի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ պետդեպարտամնետի միջոցով՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար, տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ USAID-ի կողմից դա ներառում է նոր ֆինանսավորում 500 մլն դոլարի չափով՝ էներգետիկայի ոլորտում օգնության եւ ավելի վաղ հայտարարված միջոցներից 324 մլն դոլարի հատկացում Ուկրաինայի անհետաձգելի էներգետիկ կարիքների համար։ Այդ ֆինանսավորումը…
Կարդալ ավելինԵրվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողություն՝ Երևանի քաղաքային պանթեոնում
Այսօր լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել արվեստագետի շիրիմին: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, մեծանուն արվեստագետի ընտանիքի անդամները, նրա արվեստի երկրպագուները, արվեստագետներ: «Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս…
Կարդալ ավելինՏարիքը ընդամենը թիվ է. իմունային բջիջների «էպիգենետիկ ժամացույցն» աշխատում է անկախ օրգանիզմի կյանքի տեւողությունից
Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի եւ Մինեսոթայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են Т-բջիջների ծերանալու ինքնատիպ «էպիգենետիկ ժամացույցը՝ ցուցադրելով, որ Т-բջիջները կարող են օրգանիզմից երկար ապրել առնվազն չորս կյանք։ Т-բջիջների հիմնական ֆունկցիան հակագեների ճանաչումն է, էֆեկտոր իմունային պատասխանի եւ իմունաբանական հիշողության ձեւավորումն ու արձագանքը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում։ Հետազոտողներն ուսումնասրւոմ են բջջային ծերացման պրոցեսը աճի կրկնվող ռեպլիկատիվ ցիկլերի միջոցով, եւ Т-բջիջների հանդեպ ի հայտ են գալիս որոշ սպեցիֆիկ օրինաչափություններ։ «Իմունային համակարգը բնույթով պետք է ապահովի…
Կարդալ ավելինՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին ձերբակալեցին
Այսօր Քննչական կոմիտեի դիմացից ձերբակալվեց ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը և տեղափոխեցին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերասիմ Վարդանյանը ներկայացել է Քննչական կոմիտե: «Շուրջ երեք օր է՝ մամուլում հայտնված ձայնագրության հետ կապված ինչ-որ ձերբակալություններ են իրականցնում՝ ինձ հետ կապելով դրանք: Տասնյակից ավելի մարդկանց են արդեն 72-ժամյա ռեժիմով ձերբակակել՝ նրանց թվում նաև երկու կնոջ: Իբր թե իմ դեմ քրեական գործի շրջանակներում է, նույնիսկ մեկին այսօր տանում են կալանքի՝ ինձ օժանդակելու մեղադրանքով, բայց իմ նկատմամբ որևէ…
Կարդալ ավելինՀայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բազմոլորտ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ակնհայտ է, որ Ձեր ղեկավարությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տպավորիչ արդյունքների է հասել՝ առաջընթաց գրանցելով տարբեր բնագավառներում և արձանագրելով անշեղ զարգացում։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, բազմոլորտ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը՝ բարձր գնահատելով Ձեր անձնական ներդրումը այդ ամենի ամրապնդման գործում: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-չինական փոխգործակցության առավել ընդլայնմանը և…
Կարդալ ավելինՀունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում․ հայտարարություն
Կրկին գործ ունենք անելու։ Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: «Սրբազան Հոր հորդորով ընդդիմադիր խմբակցություններն այդ օրն ու այդ ժամին մարդու որդու հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Մենք պետք է տեղում լինենք։ Հավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը կխոսի նաև Շարժման վերադասավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով առաջիկայի անելիքները։ Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և դրանց հիման վրա կառուցենք ամենամեծ…
Կարդալ ավելինԻրանի սահմանապահները տեղեկացրել են երկրի հարավարեւելյան սահմաններին ահաբեկիչների հետ բախումների մասին
Սիստան եւ Բելուջիստան նահանգի սահմանապահները հարավարեւելյան սահմաններին հայտնաբերել են պայթուցիկ նյութերի զգալի քանակություն ահաբեկիչների հետ բախման ժամանակ՝ խոչընդոտելով նրանց մուտքին, տեղեկացրել է Իրանի սահհմանապահ ոստիկանությունը, հայտնել է Mehr-ը։ Հաշվի առնելով երկրում գալիք օրերի լարվածությունը՝ ահաբեկչական խմբավորման անդամները մտադրվել էին թափանցել երկիր Սարավան քաղաքի սահմանով, որպեսզի իրականացնեն քայքայիչ գործողություններ, բայց նրանց չի հաջողվել հասնել իրենց չարամիտ նպատակներին իրանցի սահմանապահների զգոնության շնորհիվ, հայտնել է Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։ Մեկնաբանելով սահմանապահների եւ ահաբեկչական…
Կարդալ ավելինՍպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է.Տեսանյութ
Ոստիկանության փոխանցմամբ ՝ հունիսի 10-ին, գիշերվա ժամը 1.25-ին, ոստիկանոթյան օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ: Օպերատիվ խումբ մեկնեց ոստիկանության Կենտրոնական բաժնից, տեղյակ պահվեցին պարեկները: Պարզվեց, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել են իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է մյուս երկուսին: Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել է…
Կարդալ ավելինՀունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու. Տեղեկատվական շտաբ
ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն` սույն թվականի հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Նշվում է, որ խոսքը վերաբերում է մասնավոր տրանսպորտային միջոցներին։
Կարդալ ավելինՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք. «Թաթոյան» հիմնադրամ
ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք՝ հասարակության ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ու անպարկեշտ արտահայտություններով անցնելով բոլոր սահմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրապարակայնորեն դիմում է բացահայտ արհամարհանքով, «դու»-ով ու անպարկեշտ բառերով, իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում բորենի և այլն։ Սա թշնամանքի հրահրում է: Սա…
Կարդալ ավելին