Հայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին. ԱԳՆ խոսնակ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:  Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- հավելել է նա: Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր…

Կարդալ ավելին

Մարտունու ԲԿ-ի կառուցումն արժեցել է 2.58 մլրդ դրամ, իսկ բժշկական սարքերով, կահույքով հագեցնելը՝ 462 մլն դրամ

Մարտունու ԲԿ-ի կառուցումն արժեցել է 2.58 մլրդ դրամ, իսկ բժշկական սարքերով, կահույքով  հագեցնելը՝ 462 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույք ներդնել և կանոնադրական կապիտալն ավելացնել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարկային համաձայնագրով իրականացվել են Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կառուցման շինարարական աշխատանքները։ Համաձայնագրով նախատեսված էր նաև Բժշկական կենտրոնը հագեցնել ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով։ 2023 թվականի վերջին Բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտվել են (նոր մոդուլային շինություն՝ շուրջ 4800 քմ մակերես տարածքով և շուրջ…

Կարդալ ավելին

Պուտինը խորհուրդ է տվել Եվրոպային լավ հարաբերությունների մեջ լինել Ռուսաստանի հետ

Պուտինը խորհուրդ է տվել Եվրոպային լավ հարաբերությունների մեջ լինել Ռուսաստանի հետ

Եվրոպային պետք են լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, եթե նա ցանկանում է մնալ համաշխարհային զարգացման կենտրոններից մեկը։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եթե Եվրոպան ցանկանում է իրեն պահպանել որպես համաշխարհային զարգացման անկախ կենտրոններից մեկը և մոլորակի մշակութային ու քաղաքակրթական բևեռներից մեկը, ապա, անշուշտ, պետք է լավ, բարի հարաբերությունների մեջ լինի Ռուսաստանի հետ»,- նշել է պետության ղեկավարը։ «Եվ, ամենակարևորը, մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Պուտինը։

Կարդալ ավելին

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։  Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ձեռքի լուրջ վիրավորում ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ վերջինիս գրառումից հետո

ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ձեռքի լուրջ վիրավորում ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ վերջինիս գրառումից հետո

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։ Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։ ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:…

Կարդալ ավելին

Ռուսաստանը պետք է Ուկրաինային 486 միլիարդ դոլար վճարի. Մեծ Յոթնյակ

Ռուսաստանը պետք է Ուկրաինային 486 միլիարդ դոլար վճարի. Մեծ Յոթնյակ

Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անօրինական ագրեսիվ պատերազմը և վճարի Ուկրաինային պատճառված վնասի համար։ Դրա մասին ասված է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով կազմված հայտարարության մեջ։ «Համաշխարհային բանկի տվյալներով՝ նշված վնասը գերազանցում է 486 միլիարդ դոլարը։ Մենք շարունակում ենք դիտարկել բոլոր հնարավոր օրինական ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանին հնարավոր կլինի հարկադրել կատարելու այդ վճարումները», – նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Կարդալ ավելին

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը, ինչպես խոստացվել էր, շահագործվել է երեկ երեկոյան։ Հայտնում են Լոռու մարզպետարանից: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են հեղեղումներից տուժած Քարկոփ բնակավայր, որտեղ շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները։ Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին: Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ: Մարզպետն ընդգծել է, որ արվում է հնարավորը…

Կարդալ ավելին

ՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության

ՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության

Պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Մանրամասների համար զանգահարել ՊՆ թեժ գիծ՝ 1-28, ինչպես նաև 010 294537 հեռախոսահամարներով կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ:

Կարդալ ավելին

Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ

Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցի՝ տեղում ծանոթանալու նախատեսվող աշխատանքներին: Բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից նախաձեռնվել են Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները: Սահմանված կարգով թե՛ եկեղեցու, թե՛ որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը ներկայացվել են լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը: Այցի շրջանակում տեղում կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են եկեղեցու և որմնանկարի վերականգնման վերաբերյալ առաջացած հարցերը։ Ներկայում հուշարձանում տեղի են ունենում վերականգնման նախապատրաստական աշխատանքներ։ Որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում…

Կարդալ ավելին

Իշխանական ռեժիմը շարունակում է լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ․ հայտարարություն

Իշխանական ռեժիմը շարունակում է լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ․ հայտարարություն

Հայաստանում գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն” Օրեր առաջ խուլիգանաբար ոստիկանական բերետները հարձակվել էին կուսակցության Երևանի կենտրոնական գրասենյակի վրա՝ փորձելով ներխուժել գրասենյակի տարածք և դիմադրության հանդիպելով, խոշտանգել էին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նախագահին, ապօրինի բերման ենթարկել կուսակցության բազմաթիվ անդամների: Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է…

Կարդալ ավելին
1 216 217 218 219 220 631