ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը ոչ հրապարակային շփումներ է ունեցել արեւմտյան երկրների ներկայացուցիչների հետ։ Դրանցում, ռուս նախարարի խոսքով, քննարկվել են Ուկրաինայի իշխանությունները, մասնավորապես՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքականությունը, գրում է Коммерсант-ը։ Ելույթ ունենալով BRICS-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում՝ Սերգեյ Լավրովը քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավորությունը։ Նա ասել է, որ Ուկրաինայում ռուսաց լեզուն արգելված է կրթության և լրատվամիջոցների ոլորտում, ինչն ուղղակիորեն սահմանափակում է ռուսական սփյուռքի իրավունքները։…
Կարդալ ավելինԿենսաթոշակային հաշիվներ ունեցող Արցախցները կկարողանան խնայողությունները ՀՀ կենսաթոշակային հիմնադրամներ փոխանցել
Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածները, ովքեր ունեն խնայողական կենսաթոշակային հաշիվներ, հնարավորություն կունենան իրենց խնայողությունները փոխանցել Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամներին։ Այս մասին հունիսի 11-ին Ազգային ժողովում համապատասխան օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց Հանրապետության արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղից այն ներքին տեղահանվածները, ովքեր աշխատում են Հայաստանում և կատարում կենսաթոշակային վճարներ, իրականում համարվում են Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ։ «Այս մարդիկ ներկայումս երկու կենսաթոշակային հաշիվ ունեն, երկուսն էլ առանձին համակարգերում: Հիմա կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է լուրջ…
Կարդալ ավելինՌաֆահում 100 հազարից քիչ մարդ է մնացել. UNRWA
Ռաֆահում՝ նախկինում Գազայի հիմնական անվտանգ գոտում իսրայելական զորքերի ռազմական գորևծողություննեի ծավալումից ավելի քան մեկ ամիս անց, գրեթե բոլոր տեղահանվածները լքել են տարածքը։ Այնտեղ հիմա մնացել է 100 հազարից քիչ մարդ, ասված է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) հայտարարության մեջ: Արդյունքում, Գազայում ներկա պահին տեղահանվել է 1,7 միլիոն մարդ՝ բնակչության ավելի քան 70 տոկոսը, որոնցից շատերը ստիպված են եղել մի քանի անգամ փոխել ժամանակավոր բնակավայրը, ասված է UNRWA-ի իր վերջին թարմացման մեջ:
Կարդալ ավելինՀամագործակցության հերթական արդյունքները՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել էին պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն դրսևորումների մի շարք դեպքեր։ Դեռևս 2023 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները բացահայտել են հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա․Ս․-ի կողմից դատապարտյալին տարբեր ժամանակներում գումարի դիմաց արգելված իրեր փոխանցելու դեպք։ Ա․Ս․-ն ձերբակալվել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ…
Կարդալ ավելինԹուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին։ Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև ադրբեջանական կողմից Բաքվի վերահսկողությանն անցած Արցախի տարածքների «հայազերծման ընթացքի» շուրջ, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմն անվանում է «վերականգնողական աշխատանքներ»։ Թուրքական լրատվամիջոցները նշել են, որ Էրդողանն ու Ալիևը միաժամանակ տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր են քննարկել։
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է 387.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.10 դրամ (նվազել է 6.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.98 դրամ (նվազել է 3.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-391.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 407-418 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինՎաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը
Վաղը՝ հունիսի 11-ին, մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը: Տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։ Նշվում է, որ քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն (2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար): Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի: «Ռուսաց լեզու հանձնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ…
Կարդալ ավելինԵրևանում տեղի կունենա Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը․ կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը
Հունիսի 11-ին Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը: Նիստի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Նիստի մեկնարկին Արարատ Միրզոյանը և Ջեյմս Օ՛Բրայենը հանդես կգան բացման խոսքով, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն:
Կարդալ ավելինԱղետի գոտում վնասների, կորուստների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) գործընթացը
ՀՀ ոստիկանության ծառայության փոխանցմամբ արձագանքելով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 26-ից տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման և միջազգային աջակցության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային հայցին` ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել են բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) և հետաղետային կարիքների գնահատման (PDNA) գործընթացները։ Հետաղետային կարիքների արագ գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով տեղում աշխատանքներ է իրականացրել փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների մասնակցությամբ։ ՆԳՆ թիմի հետ խումբը հարցումներ է անցկացրել տուժած բնակավայրերում՝ աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության…
Կարդալ ավելինՀաստատվել են ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի նախագծերը․ օրակարգում 31 հարց է ընդգրկված
Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց: Ավլեի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը համաձայնություն չի տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետից շուտ Ազգային…
Կարդալ ավելին