$27 000 մեկ անվանում դեղ ՀՀ–ում գրանցելու համար. մասնագետները ահազանգում են՝ դեղերը կթանկանան

$27 000 մեկ անվանում դեղ ՀՀ–ում գրանցելու համար. մասնագետները ահազանգում են՝ դեղերը կթանկանան

Դեղերի դեֆիցիտը մեծանալու է, և դեղերի  գները բարձրանալու են, զգուշացնում է Անկախ Դեղատների Ասոցիացիան, հղում անելով  2024 թվականի մայիսից ուժի մեջ մտած «Դեղերի մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում կատարած փոփոխությունները։ «Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարած  փոփոխությունների և լրացումների, ՀՀ-ում դեղի գրանցման փորձաքննության արժեքը պետական տուրքի տեսքով ավելացել է մի քանի անգամ։ Նույն օրենսդրական լրացումով ՀՀ-ում դեղի որակի փորձաքննությունը թանկացել է գրեթե 10 անգամ», – ասվում է Ասոցիացիայի հաղորդագրության մեջ։ Ասոցիացիան բերում…

Կարդալ ավելին

«Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

«Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ հունիսի 17-ին` ժամը 18:30-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»։

Կարդալ ավելին

Լավրովը Չինաստանին շնորհակալություն է հայտնել՝ ներկայացուցիչներին Շվեյցարիա չուղարկելու որոշման համար

Լավրովը Չինաստանին շնորհակալություն է հայտնել՝ ներկայացուցիչներին Շվեյցարիա չուղարկելու որոշման համար

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Չինաստանի արտգործնախարար Վան Իին՝ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին չմասնակցելու Պեկինի որոշման համար, հայտնել է «Российская газета»-ն։ Լավրովը հանդես է եկել «Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ որդեգրած հավասարակշռված և հետևողական քաղաքականության համար, ըստ որի Պեկինը որոշել է Շվեյցարիայում ծրագրված խաղաղության համաժողովին իր ներկայացուցիչներին չուղարկել»։ Ըստ Լավրովի՝ այս համաժողովը Ռուսաստանի հավասար մասնակցություն և խաղաղության բոլոր նախաձեռնությունների և ներկա իրողությունների արդարացի դիտարկում չի ենթադրում։ Ուկրաինայի հարցով համաժողովը կանցկացվի հունիսի 15-16-ը շվեյցարական Լյուցեռն…

Կարդալ ավելին

Կասեցվել է չրանոցի գործունեությունը

Կասեցվել է չրանոցի գործունեությունը

Ինչպես տեղեկացնում է Տեսչական մարմնից՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԱՎԻՐ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ում արձանագրել են մի շարք խախտումներ։ Ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ ապօրինի խորքային հորից կատարել է ջրառ, իսկ  չորացման արտադրամասի վառարանները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվությունների։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ստորերկրյա ապօրինի խորքային հորի և արտադրամասի վառարանների շահագործումը։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության,…

Կարդալ ավելին

Գեների ժառանգված հաջորդականությունները կանխատեսում են կաթնագեղձի քաղցկեղի տեսակն ու ծանրությունը. հետազոտություն

Գեների ժառանգված հաջորդականությունները կանխատեսում են կաթնագեղձի քաղցկեղի տեսակն ու ծանրությունը. հետազոտություն

Սթենֆորդում իրականացված կաթնագեղձի քաղցկեղի հազարավոր դեպքերի բժշկական  հետազոտությունը ցույց է տվել, որ գեների հաջորդականությունը, որոնք ժառանգվում են սաղմնավորման ժամանակ, հզոր կանխադրյալներ են այն մասին, թե կաթնագեղձի քաղցկեղի որ տեսակը կարող է առաջանալ տասնամյակներ անց եւ որքանով այն մահացու կարող է լինել, գրել է News Medical Live Sciences-ը։ Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ գոյություն ունեն գեների տասնյակ կամ հարյուրավոր տեսակներ, որոնք կարելի է նույնականացնել առողջ մարդկանց մոտ, եւ որոնք, փոխգործակցելով իմունային համակարգի հետ, ազդում…

Կարդալ ավելին

Չիկագոյի բնակիչը 60 միլիոն դոլար է վաստակել մահացած մարդկանց համար COVID-19-ի թեստեր պատվիրելով

Չիկագոյի բնակիչը 60 միլիոն դոլար է վաստակել մահացած մարդկանց համար COVID-19-ի թեստեր պատվիրելով

Չիկագոյի արվարձանի բնակչին 60 միլիոն դոլար արժողությամբ COVID-19-ի հետ կապված խոշոր խարդախության սխեմայի իրականացման մեղադրանք է առաջադրվել, ինչի արդյունքում ԱՄՆ-ի բժշկական ապահովագրության համակարգը՝ Medicare-ը,  անցյալ տարվա երկու ամսվա ընթացքում վճարել է միլիոնավոր տնային թեստերի հավաքածուների հաշիվները, ներառյալ 4,000 մարդու թեստերը, որոնք ավելի ուշ մահացած են ճանաչվել: գրում է Chicago Tribune-ը։ 58-ամյա Սաիդ Շաուկաթ Ահմեդը ձերբակալվել է այս շաբաթ Medicare-ի ծրագրով խարդախության, խարդախությամբ ձեռք բերված միջոցների փոխանցման և անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարով հիփոթեքի մարման մեղադրանքով:…

Կարդալ ավելին

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի՝ ՀԱՊԿ բյուջեին ներդրումներ կատարելուց հրաժարվելը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի՝ ՀԱՊԿ բյուջեին ներդրումներ կատարելուց հրաժարվելը

ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով ՀԱՊԿ-ի բյուջեում իր ներդրումը կատարելուց Հայաստանի հրաժարումը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Երևանը նախկինում եւս պարտքեր է ունեցել բյուջե վճարումների գծով: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է, որ Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և սույնով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: Մեկնաբանելով իրավիճակը՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «սա Երևանի առաջին հայտարարությունը չէ իր մասնակցությունը «սառեցնելու» և ՀԱՊԿ…

Կարդալ ավելին

Ադրբեջանը եւ Հայաստանը հասել են որոշակի հաջողությունների պետական սահմանների հաստատման հարցում. Ալիեւ

Ադրբեջանը եւ Հայաստանը հասել են որոշակի հաջողությունների պետական սահմանների հաստատման հարցում. Ալիեւ

Ներկայում Ադրբեջանը եւ Հայաստանը հասել են որոշակի հաջողությունների իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցվել է մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ պետական սահմանի հատված, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 8-ին Կահիրեում, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ մամուլի համար արված հայտարարությունում, տեղեկացրել է АРА-ն։ «Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղեր, որոնք 30 տարի գտնվում էին օկուպացիայի մեջ, եւ մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- ադրբեջանական ԶԼՄ-ն մեջբերել է Ալիեւին։

Կարդալ ավելին

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ. Եղանակը Հայաստանում

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:…

Կարդալ ավելին

Իսրայելական բանակը տեղեկացրել է Նուսեյրաթում չորս պատանդների ազատ արձակման մասին

Իսրայելական բանակը տեղեկացրել է Նուսեյրաթում չորս պատանդների ազատ արձակման մասին

Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է Նուսեյրաթում ՀԱՄԱՍ խմբավորման գերությունից չորս պատանդների ազատ արձակման մասին։ Նշվել է, որ 24-ամյա Նոա Արգամանին, 21-ամյա Մեիր Յանը, 27-ամյա Անդրեյ Կոզլովը եւ 40-ամյա Շլոմի Զիվը առեւանգվել էին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից «Նովա» երաժշտական փառատոնից անցած տարվա հոկտեմբերի 7-ին։ «Նրանք գտնվում են լավ վիճակում եւ տեղափոխվել են «Շիբա» բժշկական կենտրոն Թել Խա Շոմերում, հետագա բուժզննման համար։ Անվտանգության ուժերը կշարունակեն գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի տուն վերադարձնեն պատանդներին»,- նշվել է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։

Կարդալ ավելին
1 220 221 222 223 224 631