Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև ՀՀ լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին: ՄԻՊ-ից   հայտնում են, որ առանձնազրույցներ տեղի կունենան բողոքի ակցիայի իրականացման վայրից բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերն ու Ոստիկանության բաժնում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Նշենք, որ ԱԳՆ շենքի մոտ բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: 16 մարդ բերման է ենթարկվել: Ոստիկանները հայտնել են, որ երեք ոստիկան վնասվածք է ստացել: Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրեն եւս ոտքով…

Կարդալ ավելին

Հայաստանը օգնություն է խնդրում Եվրամիությունից

Հայաստանը օգնություն է խնդրում Եվրամիությունից

Հայաստանի հյուսիսում պատուհասած ավերիչ ջրհեղեղներից հետո կառավարությունը Եվրահանձնաժողովին խնդրել է ակտիվացնել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ Հայաստանի Լոռի և Տավուշ մարզերում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել, ենթակառուցվածքներին հսկայական վնաս է հասցվել։

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է 387.38  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.94 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 4 420.31 դրամ (աճել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.82  դրամ (նվազել է 0.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-415 դրամով,…

Կարդալ ավելին

2023-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 25,3 մլրդ դրամ

2023-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 25,3 մլրդ դրամ

2023 թվականին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 25,3 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 31-ին 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այդ միջոցների իրականացումը, ըստ նրա, կազմել է 22 մլրդ դրամ կամ 87 տոկոս։ «Նախարարության և կոմիտեի պահպանման համար հատկացվել է 1,35 մլրդ դրամ։ Փաստացի ծախսերը կազմել են 1,33 մլրդ դրամ։ Դա կազմում է 98,5 տոկոս»,-…

Կարդալ ավելին

«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են». Ժաննա Անդրեասյան

«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են». Ժաննա Անդրեասյան

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Կարևորելով Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունն ու համատեղ աշխատանքը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներին և ընդգծել՝ այս ուղղությամբ…

Կարդալ ավելին

Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ.

Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ.

Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։ Հ.Գ. Դեռևս 2…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանն այցելել է աղետի գոտի, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ

Անահիտ Մանասյանն այցելել է աղետի գոտի, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ

Մայիսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Լոռու մարզի աղետի գոտի։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Աշխատակազմի ուղեկցությամբ շրջայց է իրականացվել հեղեղումներից տուժած վայրերում։ Պաշտպանը հանդիպել է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Անահիտ Մանասյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ աղետի գոտում ծանոթացել է վնասված թաղամասերին, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերը:

Կարդալ ավելին

Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

Ինչպես տեղեկանում է progressarmenia.com կայքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները. Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական…

Կարդալ ավելին

Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է.Ոստիկանություն

Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է.Ոստիկանություն

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է,-«Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից» ։

Կարդալ ավելին
1 227 228 229 230 231 631