Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ագրեսոր չէ և որ ինքը պատերազմ չի ցանկանում, ինչպես հաճախ աղաղակում են՝ հատկապես Լեհաստանում։ Ըստ նրա՝ Բելառուսում մարդկանց ճնշող մեծամասնությունը պատերազմ չի ցանկանում: «Սակայն դա չի նշանակում, որ Լուկաշենկոն «ագրեսոր» է և պատերազմ է ուզում։ Ամեն ինչից ավելի, քան միլիոնավոր բելառուսները, ինքս էլ չեմ ընդունում և չեմ ուզում պատերազմ»,- Ըստ БелТА գործակալության՝ Մոգիլևում Բելառուսի մեդիա համայնքի ֆորումում հայտարարել է Բելառուսի ղեկավարը։ Լուկաշենկոն նշել է, որ այժմ երկրում…
Կարդալ ավելինԱրևմտյան զորքերի մուտքն Ուկրաինա ևս մեկ քայլ է հակամարտությունը Եվրոպայում ընդլայնելու համար. Պուտին
Արևմտյան զորքերի մուտքն Ուկրաինա լարվածության սրացում է և ևս մեկ քայլ է հակամարտությունը Եվրոպայում ընդլայնելու և համապարփակ հակամարտության համար, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Նրանք ունեն դրա կարիքը, խնդրեմ»,- Ուզբեկստան կատարած այցին հաջորդած մամուլի մոտեցման ժամանակ հայտարարել է Պուտինը։ ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը դեռ կանի «այնպես, ինչ ինքն է անհրաժեշտ համարում, անկախ նրանից՝ ով է գտնվում Ուկրաինայի տարածքում
Կարդալ ավելինՍանահին կայարանից տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ (որից 5-ը` մայիսի 28-ին), 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարանում։ Ջրահեռացվել է ընդհանուր 130 տոննա ջուր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: «Մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։ Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44…
Կարդալ ավելին«Պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը միասնական քաղաքական կամք է».Շարժման անդամ
«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Խաչիկ Մնացականյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։ « Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական 106 -ամյակը՝ Հանրապետության տոնը, որը հերթական անգամ ապացուցում է, որ պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը միասնական քաղաքական կամք է, այն մնայուն և գերագույն արժեք է:Մենք անցել ենք և շարունակ անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ աշխարհասփյուռ…
Կարդալ ավելին1918-ի մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն. Իրանագետ
1918թ. մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է այն բանի, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն, եթե որպես ելակետ առկա է կամք՝ ոչ ձեռնտու իրողությունները փոխելու, այլ ոչ թե դրանց հետ հաշտվելու և հանձնվելու։ Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ պատմականն իրական դարձնելու մասին ասք է, անհաշտ և առանց հանձնվելու պայքարով իրողությունները փոխելու պատմություն»,- նշել է նա:
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանի այցը Բելգիայի թագավորություն
ՊՆ պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ՝ Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ: Լրատվություն
Կարդալ ավելինԱյսօր էլ առաջնային նպատակ է մնում հայոց պետականության ամրապնդումը. Արմեն Սարգսյան
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Առաջին հանրապետության տոնի առթիվ հայտարարություն է տարածել: «Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը: 1918 թվականին առաջին հանրապետության հռչակումից ավելի քան մեկ դար անց, այսօր էլ առաջնային նպատակներ են մնում հայոց պետականության ամրապնդումը, ազգային միասնությունն ու համերաշխությունը, մեր ինքնության ու հոգևոր արժեքների պաշտպանությունը: Առաջին հանրապետության փորձն՝ իր ձեռքբերումներով ու ձախողումներով, կարևոր դասեր և ուղեցույց են մեզ համար»,- գրել է նա:
Կարդալ ավելինՀանրապետության տոնը խորհրդանշում է անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։ «Այսօր մենք նշում ենք Հանրապետության տոնը, որը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը: Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ առաջնորդեն ամուր ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով»,- ասել է նա։
Կարդալ ավելինԿարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: 106 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց մեր անկախ պետականությունը: Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։ Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»:
Կարդալ ավելինՀանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից ու գրել. «Ոստիկանական ուժի վրա հիմնված իշխանությունը փլուզման շեմին է»։ Նա նաև լուսանկար է հրապարակել ու գրել. «Փոքրոգության և ճղճիմության ինչպիսի դրսևորում. հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր…
Կարդալ ավելին