Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 363 396 000 դրամ, 298 770 000 դրամ, 20 237 000 դրամ և 301 473 000 դրամ տուգանք անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։
Իրականացված վարույթների արդյունքներով արձանագրվել է, որ
- քաղաքացիներին ուղարկված մարքեթինգային հաղորդագրություններն ունեն գովազդային բնույթ.
- հաղորդագրություններն ուղարկվել են առանց քաղաքացիների այդ մասին առանձին արտահայտած կամահայտնության և նման կամահայտնության ժամկետային սահմանափակման.
- հաղորդագրությունները չեն պարունակել տարիքային սահմանափակման և կորուստներ կրելու վերաբերյալ անհրաժեշտ նախազգուշացնող տեղեկություններ։
Որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․
https://ef.competition.am/api/decision/23D73B89-2366-4155-8277-60896D90B525/download
https://ef.competition.am/api/decision/8A55AE95-52F8-4D49-89C4-5D250B72ADCE/download
https://ef.competition.am/api/decision/231F14AE-BF2A-4D97-B39C-0585A3F8E586/download
https://ef.competition.am/api/decision/EDF70821-D6E5-4EDE-977D-8BC4A3F40FCB/download