Հանրապետության տարածքում` մայիսի 18-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են՝ Երեւանում մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +19+21։ Օդի ջերմաստիճանը…
Կարդալ ավելինՏավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետ
Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի մնացած հատվածին։ 2022 թ. բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը այս կարևորագույն քաղաքը՝ հազարավոր հայերի տներով հանձնեց թշնամուն, որը թույլ տվեց Ադրբեջանին մի…
Կարդալ ավելինՏրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն
Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը:Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային համակարգի բարելավման համար»,- գրել է նա:
Կարդալ ավելինՄինչեւ 2025թ. կյանքի տեւողությունն աշխարհում կավելանա մոտ հինգ տարով. The Lancet
Նոր հետազոտության արդյունքների համաձայն՝ մինչեւ 2025թ. կյանքի տեւողությունն աշխարում կավելանա մոտ հինգ տարով, բայց այնպիսի գործոններ, ինչպիսին են ճարպակալումը եւ արյան բարձր ճնշումը, նշանակում են, որ մարդիկ ավելի երկար տարիներ կանցկացնեն վատ առողջության պայմաններում։ The Lancet բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները կազմել են «2021թ. հիվանդությունների, վնասվածքների եւ ռիսկի գործոնների գլոբալ բեռը» (Global Burden of Diseases, Injuries and Risk Factors Study 2021) հետազոտության մի մասը։ Հիվանդությունների գլոբալ բեռի ուսումնասիրման խմբի կանխատեսումների համաձայն՝ սպասվում է կյանքի տեւողության…
Կարդալ ավելինԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Գազայում բռնություններին վերջ տալու միակ միջոցը Պաղեստինի ստեղծումն է, X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Գազայի պատերազմը բաց վերք է, որը սպառնում է վարակել ողջ տարածաշրջանը։ Բռնության և անկայունության ցիկլը վերջ տալու միակ մշտական ճանապարհը երկու պետությունների լուծումն է՝ Իսրայելը և Պաղեստինը կողք կողքի խաղաղության և անվտանգության պայմաններում՝ Երուսաղեմով իրենց մայրաքաղաքով», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. ձյուն և ցրտահարություն` լեռներում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ առաջիկա գիշերը Սևանա լճի ավազանում, ինչպես նաև Վայոց ձորի և Սյունիքի լեռներում սպասվում են տեղումներ` ձնախառնուրդի և ձյան տեսքով։ Ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրության վրա լեռներում ամենուրեք օդում սպասվում են սառնամանիքներ -1-ից -3: Հայաստանի առանձին հատվածներում մայիսի 18-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է` կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ ամպրոպի ժամանակ։ «Հայգոսհիդրոմետ»-ից հաղորդում են՝ Երեւանում գիշերը հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի…
Կարդալ ավելինԱյս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ
2020-2023 թվականների ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 25156 ավանդատու․ այս նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 5 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «2024 թ․ շուրջ 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ։ Հիշեցնենք, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է 387.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.49 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.12 դրամ (նվազել է 1.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.31 դրամ (նվազել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-417 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահը Իտալիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ հուշագրի կնքման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել Կոստա դու Սաուիպե քաղաքում տեղի ունեցած «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային մարմնի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։ Հանձնաժողովից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին նաև Կանադայի, Իսպանիայի Թագավորության և Ֆիջիի Հանրապետության մրցակցային մարմինների ներկայացուցիչները: Գեղամ Գևորգյանը մասնավորապես ընդգծել է Մրցակցության միջազգային ցանցի փորձի կիրառումը ոլորտային ուսումնասիրությունների իրականացման ձեռնարկի մշակման հարցում: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ՄՊՀ միջնաժամկետ ռազմավարության, շահերի պաշտպանության…
Կարդալ ավելին47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38–ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու , ինչպես նաև վերջինիս 47–ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։ ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37–ամյա բնակիչ Ա․Ե․–ն, գումարային հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, զանգահարել է 38–ամյա վերոնշյալ տղամարդուն, ովքեր պայմանավորվել են…
Կարդալ ավելին