Երրորդ աշխարհամարտն ու միջուկային ապոկալիպսիսը կանխելու համար բոլոր մարդիկ պետք է միավորվեն: Ըստ БЕЛТА գործակալության՝ «Բելառուսը հիշում է» հայրենասիրական արշավի շրջանակում Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակ և ծաղիկներ դնելու արարողության ժամանակ նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նշել է, թե այն պայմաններում, երբ «նյութական շահով համակված Արևմուտքը մերժում է երկխոսությունն ու համագործակցությունը, ավելի քան երբևէ կարևոր է նրանց ձայնը, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն խաղաղության, ձգտում են համագործակցության և կիսում են արդարության…
Կարդալ ավելինՍպասվող Եղանակը Հայաստանում
Հայաստանի առանձին մարզերում մայիսի 9-ին սպասվում են անձրեւ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վրկ-ի։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +18+20,…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով ժողովրդավարության արժեքներն ու իրավունքի գերակայության պահանջները: Հավաքների ազատության իրավունքն…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է 388.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.11 դրամ (նվազել է 1.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.90 դրամ (նվազել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.21 դրամ (նվազել է 0.05 դրամով):Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-414 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում, նշվել է ՆԱՏՕ մամուլի ծառայության Բրյուսելում տարածված հաղորդագրությունում։ «ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը Վաշինգտոնում 2024թ. հուլիսի 9-ին, 10-ին եւ 11-ին։ Գագաթաժողովը տեղի կունենա ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի նախագահությամբ, ծրագիրը կներկայացվի ավելի ուշ»,- նշվել է հայտարարությունում։
Կարդալ ավելինՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղմանը»,- ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ այսօր տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Նա նշել է, որ բանակցությունների օրակարգում լինելու են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը։…
Կարդալ ավելինԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մինչեւ հուլիս։ Այս մասին տեղեկացրել է EUobserver պորտալը։ Նրա տեղեկացմամբ՝ փաթեթը ԵՄ-ում ռուս դիվանագետների տեղաշարժի ազատության սահմանափակումներ եւ ռուսական հեղուկացված գազի, միջուկային վառելիքի եւ ալյումինի ներմուծման արգելք չի պարունակում։ Դրա մեջ կընդգրկվեն ռուսական եւ օտարերկրյա 52 ընկերություններ, որոնք կասկածվում են ՌԴ արգելված արտադրանք մատակարարելու մեջ։ Euobserver-ի տվյալներով՝ արգելված արտադրանք են համարվում, մասնավորապես, անօդաչուների բաղադրիչները։
Կարդալ ավելինԱՅՍ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՈՉ ՈԳ ԷԼ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԿԻՆԸ 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը Հայաստանում.
«Ես հավատում եմ մոլորակի մարդու հանճարին» 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը Հայաստանում. Ընդամենը երկու օր ընկղմվեք երաժշտության, պոեզիայի, գրականության, փիլիսոփայության և արվեստի աշխարհ: Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում։ Հրավիրում ենք հիանալի համերգների։ Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործությունների ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու և հանդիսատեսին դրանք բացահայտելու ունակությամբ: Արվեստագետը կիսում է իր խորը մտքերը աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում նրա…
Կարդալ ավելինAPOE4 երկու գեն ունեցող տարեցների մոտ Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը հասնում է 95 տոկոսի. Nature
Տարեցների 95 տոկոսը APOE4 գենի երկակի պատճենի կրող է, ինչը Ալցհեյմերի հիվանդության առաջացման մասին է վկայում։ Այսպիսի եզրահանգման են եկել Բարսելոնայի Սան Պաու հոսպիտալի հետազոտական եւ բժշկական կենտրոնի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։Ընդունված կարծիք կա, որ APOE4 գեն կրելը առավել հզոր գենետիկ գործոն է, որը վկայում է ուշ սկսվող Ալցհեյմերի հիվանդության վտանգի մասին։ Հյատնի է նաեւ, որ գենոմում APOE4-ի երկու պատճենի առկայության դեպքում կոգնիտիվ ունակությունների լուրջ վնասման հավանականությունը ավելանում է մոտ 10…
Կարդալ ավելին«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Ուսանող ե՞ս, հետևապես Ամիօի առաջին մասշտաբային կրթական բարեգործական ծրագիրը հենց քեզ համար է: Ամիօ Բանկը մեկնարկում է Amio Era՝ Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը, որը նախատեսված է վառ ու բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար: Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է: Ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից ընտրվելու են բարձր առաջադիմությամբ 1-ից 3-րդ կուրսի մինչև 25 ուսանող, ովքեր Ամիօ Բանկի կողմից կստանան իրենց…
Կարդալ ավելին