Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո օրակարգային հարցերից մեկն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը: MediaHub-ի աղբյուրները հայտնում են՝ այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ։ Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից։ Ըստ կայքի աղբյուրի, Փաշինյանը միայն մայիսի 8-ին կլինի ՌԴ-ում՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։…
Կարդալ ավելինԹմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 19-ամյա բնակչի կողմից թմրամիջոցներ գովազդելու, զգալի չափերով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ 2024 թվականի հունվարի 26-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել էր, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր մարիխուանա տեսակի թմրամիջոց։ «Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ էին ձեռք բերվել նաև…
Կարդալ ավելինԿողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանը
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը հաստատել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը: Հաշտության…
Կարդալ ավելինՎարչական տույժ՝ անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ. հարուցվել է 10-ից ավելի վարույթ
2024 թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ: Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակում է խիստ հսկողությունը անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ: Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից տվյալների մշակման պահանջների պահպանման նկատմամբ: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի…
Կարդալ ավելինԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց: Խորհրդի որոշմամբ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում…
Կարդալ ավելինՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ուկրաինացի պատգամավորների, նախկին գլխավոր դատախազի և հեռուստահաղորդավարների նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն քրեական մեղադրանքով կրկին հետախուզում է հայտարարել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներ Ալեքսեյ Գոնչարենկոյի և Վլադիմիր Պարասյուկի, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիտալի Յարեմայի, ուկրաինացի գործարար Սեյար Կուրշուտովի, ինչպես նաև ակտիվիստ Գենադի Դրուզենկոյի և հեռուստատեսության հաղորդավարներ Յանինա Սոկոլովայի և Նատալյա Մոսեյչուկի նկատմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության հետախուզման բազայի տվյալներին։
Կարդալ ավելինԻրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Այսօր ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին։ Վթարի վայրում էին…
Կարդալ ավելինՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։ Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման:
Կարդալ ավելինԱյսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին + 35 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Կարդալ ավելինԿոնսերվատորիայի Միասնական շարժումը աջակցում է Տավուշում սկսված համակայկական պայքարին
Կոնսերվատորիայի Միասնական շարժման մասնակիցները աջակցում են Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։ Այս մասին նրանք հայտարարություն են տարածել: «Հայտարարում ենք, որ դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին։ Սատարում ենք Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա սպասավորներին ուղղորդված հարձակումներից և մեր զորակցությունը հայտնում պայքարի առաջնագծում կանգնած Բագրատ Սրբազանին։ Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք։ Այո, սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն Հետևաբար, մենք որպես բուհական…
Կարդալ ավելին