Մարդկանց և կենդանիների շրջանում COVID-19-ի շրջանառությունը նոր վիրուսների առաջացմամբ է սպառնում. ԱՀԿ

Մարդկանց և կենդանիների շրջանում SARS-CoV-2 կորոնավիրուսի շրջանառությունը սպառնում է նոր վտանգավոր վիրուսների առաջացմամբ։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում։

«COVID-19-ից հանրային առողջության համաշխարհային ռիսկը մնում է բարձր», – ասվում է զեկույցում:

ԱՀԿ-ն նշել է, որ SARS-CoV-2-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետն այժմ զգալիորեն աճել է: Սակայն դրա շրջանառությունը զգալի մակարդակով շարունակվում է։ Ըստ կազմակերպության՝ այդ մասին է վկայում «փորձարկման դրական արդյունքների և կեղտաջրերի նմուշառման տոկոսը»։

SARS-CoV-2 համաճարակը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերին բռնկմամբ: 2020 թվականի հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնկումը հայտարարեց միջազգային մտահոգության հանրային առողջության արտակարգ իրավիճակ, իսկ մարտի 11-ին՝ համաճարակ։ 2025 թվականի հունվարի դրությամբ աշխարհում գրանցվել է ավելի քան 777 միլիոն դեպք։

 

Spread the love