Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման, որոնք անհրաժեշտ են լիակատար լիցքաթափման և վիճահարույց հարցերի կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Լրագրողները Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել հայկական սահմանամերձ Կիրանց գյուղում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ ակցիային պայմանագրային զինծառայողների միանալու մասին տեղեկությունները։ «Մենք չէինք ցանկանա մեկնաբանել սա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին։ Մենք կարծում…
Կարդալ ավելինԲժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց: Հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ: Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ: Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ «Հայպետհիդրոմետ»-ից հաղորդում են, որ ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։…
Կարդալ ավելինՆերքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել
Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ:Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: ՆԳՆ Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթ 7 օր ռեժիմով իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ձեռնարկելով հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ: Իրավապահ կառույցն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է օրենքով իրեն տրված իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակներում հնարավորինս նվազ միջամտության…
Կարդալ ավելինԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Շաբաթ օրը Եվրամիությունը քննադատեց Ռուսաստանին մեկ իտալական և մեկ գերմանական ընկերության դուստր ձեռնարկություններին «Գազպրոմի» «ժամանակավոր արտաքին կառավարման» տակ դնելու համար՝ ասելով, որ այդ քայլն ընդգծում է Մոսկվայի կողմից միջազգային նորմերի անտեսումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուրբաթ օրը հրապարակված որոշման համաձայն, իտալական Ariston ջրատաքացուցիչ ընկերության ռուսական դուստր ձեռնարկությունները և կենցաղային տեխնիկա արտադրող գերմանական BSH Hausgeraete-ն փոխանցել է «Գազպրոմ կենցաղային համակարգեր» ԲԲԸ-ի իրավասության ներքո։ «Այդ միջոցները, որոնք ուղղված են օրինական տնտեսական գործունեությանը, լրացուցիչ վկայություն են Ռուսաստանի կողմից…
Կարդալ ավելինՄահացել է ազգային- հայրենասիրական երգիչ Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ 1988 թվականին հայկական -հեղափոխության սերունդը ոգեշնչվել է Սահակ Սահակյանի երգերի ներքո: Նա կազմել և հրատարակել էր հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։ Լրատվություն
Կարդալ ավելինՌուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերակառուցել հարաբերությունները, բայց նոր հիմքի վրա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Այսպես թե այնպես հարաբերությունները պետք է կառուցվեն։ Հատուկ ռազմական գործողությունը վաղ թե ուշ մեզ համար հաջողությամբ կավարտվի, և Ռուսաստանի համար՝ որպես երկիր, որը վտանգ չի ներկայացնում Եվրոպայում և ակնկալում է, որ Եվրոպայում ոչ ոք վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար (և Եվրոպան՝ ԵԹԵ) դեռ պետք է…
Կարդալ ավելինՄիջազգային ստանդարտներին համապատասխան կլինիկա, որի լավագույն գովազդն ապահովում եմ կլինիկայի այցելուները
Ինչպես տեղեկացնում է հանրապետության առաջատար կլինիկաներից՝ Աստղիկ բկ-ն արձանագրել է մի շարք ձեռքբերում այս անգամ արտասահմանյան գործընկերության շրջանակներում Հայդելբերգի համալսարանական կլինիկայի հետ երկարամյա գործակցության փորձի շարունակական ընթացքով: Մայիսի 2-4ը մասնագիտական այցով Հայաստան կժամանի ներկայում Diakonissen-Stiftungs-Krankenhaus Speyer-ի տնօրեն Ֆլորիան Շուտցը: Պրոֆեսորը կանցկացնի արգանդի մարմնի և վզիկի, ձվարանների չարորակ և բարորակ գոյացությունների ախտորոշում և բուժում: Պրոֆեսոր Շուտցի մեկնելուց հետո, նրա կողմից վիրահատված ու բուժում ստացած պացիենտները կշարունակեն իրենց բուժումը և ապաքինումը Աստղիկ բկ-ի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքում: Ի դեպ…
Կարդալ ավելին«ԷՐԵԲՈՒՆԻ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄԻՍԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻՆ
Շուկայում հայտնի «Էրեբունի» թռչնամսի ֆաբրիկան, որն արտադրում է բազմաթիվ առանց հավելումների կիսաֆաբրիկատներ թարմ մսից տեսականի, որը իսկապես, տնականից էլ համեղ է և պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում թարմ, համեղ, օգտակար՝ պարբերաբար սպառողներին առաջարկում է նոր տեսականիներ: Միաժամանակ ֆաբրիկան վերազինվում է նոր սարքավորումներով և ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով, տարեցտարի զարգացնելով տնտեսությունը: «Սպառողների Ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը վերջերս սպառողների կարծիքն էր կիսել տեղական թռչնամսի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների՝ մասնավորապես «Էրեբունու» ՝ վերջինիս համարել են էկոլոգիապես մաքուր, սննդարար, թարմ…
Կարդալ ավելինՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, եթե նա բռնվել է հանցանք կատարելու պահին. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Հայտարարության մեջ նշված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման…
Կարդալ ավելին