Հայաստանը ստիպված էր փորձել դիվերսիֆիկացնել զենքի ներմուծումը և նոր դաշնակիցներ գտնել, երր Ռուսաստանը Հայաստանին չտրամադրել մոտ 400 միլիոն դոլարի պատվիրված զենքը: Դրա մասին գրել է հնդկական EurAsian Times-ը։ «Դա Հայաստանին ստիպեց ռազմական սարքավորումներ ձեռք բերելու այլ կենսունակ տարբերակներ որոնել։ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը Հայաստանին օգնելու համար օգտվեցին դրանից, իսկ Թուրքիան և Պակիստանը կանգնեցին Ադրբեջանի կողքին: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը գրեթե կրկնապատկել է իր պաշտպանական ծախսերը։ 2022 թվականին այդ ծախսերը տատանվում էին 700-800 միլիոն դոլարի…
Կարդալ ավելինԵրեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Երեւանում տարբեր հատվածներում քաղաքացիները ահնազանդության ակցիաներ են իրականացնում: Մասնավորապես, քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների։ Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան: Բացի դրանից Դավթաշենում եւս ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը: «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»,-նշում են նրանք։
Կարդալ ավելինՀունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Հունաստանը Ուկրաինային չի փոխանցի Patriot կամ C-300 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Պատասխանելով հարցին, թե կառավարությունը մտադի՞ր է Կիև տեղափոխել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, կամ ռուսական C-300 ՀՕՊ համակարգերը, Միցոտակիսն ասել է, որ Աթենքը դա չի անի։ «Թույլ տվեք բացատրել սա մի փոքր ավելի: Հունաստանը Ուկրաինային աջակցել է տարբեր ձևերով, այդ թվում՝ պաշտպանական նյութերով, ասել է վարչապետը։ «Բայց մենք ի սկզբանե ասել ենք, որ չենք…
Կարդալ ավելինԵչգիչ, երգահան Վահագ Ռաշը հետևորդներին է հանձնել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը
Եչգիչ, երգահան Վահագ Ռաշը հետևորդներին է հանձնել ”Լուսամփոփի պես աղջիկ” երգի նոր տարբերակը։ Գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը։ Որպես մեկնաբանություն երգիչը ասաց, որ ոչինչ պետք չէ ասել երգը մեկնաբանելու համար, այն ուղղակի պետք է լսել ու հասկանալ թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով։
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է 388.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.44 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.73 դրամ (աճել է 1.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.98 դրամ (աճել է 4.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.22 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 407-414 դրամով,…
Կարդալ ավելինԿորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Դատախազությունից NEWS.am–ին հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են Ընկերության բուժաշխատողների…
Կարդալ ավելինՏավուշում Ադրբեջանի հետ սահմանին արդեն 20 սյուն է տեղադրվել․ ՀՀ կառավարություն
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Հաղորդվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ «Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման…
Կարդալ ավելինՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյունքները
ՄԻՊ-ը ԱԺ-ում ներկայացրել է 2023 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Անահիտ Մանասյանը նշել է, որ գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել են խնդիրներ: Առաջին անգամ մեծ տեղ է հատկացվել մի շարք ոլորտների, որոնք նախկինում քննարկման առարկա չեն դարձել, օրինակ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը: Մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես նշել է. «Բռնի տեղահանված անձանց իրավունքների հետ կապված բավական մեծ հատված…
Կարդալ ավելինՔաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Տավուշում իրականացվող սահմանազատմանն ու տարածքային զիջումներին։ Քաղաքացիները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հատվածում ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները համայնքով անցնող կամուրջը, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, պատրաստվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև գյուղով անցնող միջպետական ճանապարհը շարունակում են փակ պահել։ Բնակիչները զայրացած են, կոչ են անում բոլոր տավուշցիներին միանալ ընդվզմանը, զգուշացնում են՝ եթե հիմա չկասեցվի սահմանազատումն ու տարածքային զիջումները, շատ…
Կարդալ ավելինՎլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մայիսին Չինաստան կատարելիք այցի մասին։ Ըստ ТАСС-ի՝ Պուտինն այցի ժամկետ չի նշել։ Չինաստան մեկնումը ՌԴ նախագահի առաջին արտասահմանյան այցը կլինի՝ ընտրություններից հետո իր նոր պաշտոնավարման ընթացքում։
Կարդալ ավելին