Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8  աստիճանով։

Ինչպես   տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ 0-4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +1+4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2-5,

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -3+1,

Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+3,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -2-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-3-8, ցերեկը՝ +1+4,

Արարատում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+5,

Արմավիրում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-5-8, ցերեկը՝ +2+6,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+6,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2։

Spread the love