Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստի ընթացքում այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ բնապահպանության ոլորտում Հայաստանի հետագիծն ինքնին խոսուն է. Հայաստանը բազմիցս է վերահաստատել իր հանձնառությունը տարածաշրջանում վայրի ֆլորայի ու ֆաունայի…
Կարդալ ավելինԹվայնացման ծրագրի համար Հայաստանի համապատասխան նախարարությունը 10 մլրդ դրամ է ստացել
Թվայնացման ծրագրի համար մեր նախարարությունը ստացել է 10 մլրդ դրամ։ Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով, թվայնացման գործում ներգրավված են մի քանի սուբյեկտներ, նախարարությունը քաղաքականություն է մշակում, բայց չի այն իրականացնում։ «Ներկայացվել է կիբերանվտանգության մասին օրինագիծ, որն ուղղված է տեղեկատվական համակարգերում և կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբերանվտանգ միջավայր ստեղծելուն։ Նախագծի ընդունմամբ կստեղծվի իրավական դաշտ՝ կիբերանվտանգության մարտահրավերներին արձագանքելու, կիբերանվտանգության ամրապնդման և կիբեր գրագիտության բարելավման համար:…
Կարդալ ավելինՍպաասվում է անզուգական երաժշտական իրադարձության
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 26-ին ժամը 19:00-ին «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնին հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մշակութային սահմանները չեղքող անմոռանալի համերգ։ Առաջին անգամ Հայաստանում #MoricconeConductsMorricone խորագրի ներքո կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները։ Մորիկոնեի հավերժական մեղեդիներն ու գրավիչ մշակումները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ և կոմպոզիտորի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։ Բացառիկ ու շքեղ երեկոյին միանալու է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Գրեթե վեց տասնամյակ հարուստ պատմություն…
Կարդալ ավելինԻսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, թե Իրանի հարձակմանը պատասխանելուց զատ՝ այլ ելք չունի
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ զրույցում հայտնել է, թե Իսրայելը Իրանի շաբաթավերջյան աննախադեպ հարձակմանն արձագանքելուց զատ այլ ելք չունի: Ըստ Axios-ի՝ Բայդենի վարչակազմը և Իսրայելի հետ դաշնակից մի քանի այլ արևմտյան երկրներ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությանը հորդորել են չշտապել Իրանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: Իրաքի փոխվարչապետի հետ հանդիպումից առաջ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը լարվածության հետագա սրացումը…
Կարդալ ավելինԱպրիլի 27-ին «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնին կմասնակցեն նաև Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի « Renaissance» և Լիոն քաղաքի «Նաիրի» պարային անսամբլները
Ապրիլի 27-ին «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնին կմասնակցեն նաև Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի « Renaissance» և Լիոն քաղաքի «Նաիրի» պարային անսամբլները Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը։ Պարի միջազգային օրվան նվիված` «Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպել է նախադեպը չունեցող մեգա նախագիծ: Ս.թ. ապրիլի 27-ին տեղի կունենա «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Կամուրջ» մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:…
Կարդալ ավելինՄերօրյա նոր Ռիխտերը Երևանում Ապրիլի 21-ին
Մերօրյա նոր Ռիխտերը Երևանում Ապրիլի 21-ին Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ հանդես կգա միակ համերգով Երևանում: Կիրիլ Ռիխտերը մեծ հարգանք է վայելում երաժշտության սիրահարների շրջանում՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և արտիստիզմի: Հարկ է նշել, որ Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն։ Այդ պատճառով նա իրեն անվանում է «ինքնուսույց»: Ավարտել է (МИФИ) միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղի գրաֆիկական ֆակուլտետը, որպես ֆրիլանսեր զբաղվել է ամսագրերի դասավորությամբ և լոգոների մշակմամբ։ Սովորել է բրիտանական դիզայնի բարձրագույն դպրոցում ՝ fashion բաժնում։ Սակայն դիպլոմային…
Կարդալ ավելինԹույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան միջոցներ ձեռնարկել համակարգում քրեադատավարական և կարգապահական կանոնների խախտումները բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։ ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կարգապահական վարույթ հարուցել ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ։ Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից մեկը, ունենալով անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր, ինչպես նաև իր լիազորություններն իրացնելու բավարար ժամանակ և ողջամիտ ժամկետներում…
Կարդալ ավելինԿառավարությունը ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածների ֆինանսական աջակցության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50 000 դրամ չափով կամ 100 00 դրամի չափով: Շահառու հանդիսացող շուրջ 106 000 անձանց 2024 թ. ապրիլ – դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Այդ նպատակի համար ՀՀ…
Կարդալ ավելինԱպագայի Ակադեմիական քաղաքը կունենա էկոլոգիապես մաքուր տրանսպորտ. Արայիկ Հարությունյան
Ապագայի քաղաքը կունենա էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, որը կրթական այս ավանը կկապի Երևանին: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` կից տեղադրելով տեսանյութ: «Գնում ենք Ակադեմիական քաղաք»,- տեսանյութին կից գրել է Հարությունյանը:
Կարդալ ավելինԼիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին
Ամիօն դինամիկ մուտք է գործում լիզինգային շուկա: Չենք մոռանում, կամ օրացույցում առանձնացնում ենք հետևյալ օրերը՝ ապրիլի 12, 13 և 14: Ամիօն իր հյուրընկալ տաղավարով այսօրվանից մասնակցում է «Լիզինգ Էքսպո 2024» մասշտաբային եռօրյա ցուցահանդեսին: Մերիդիան ցուցահանդեսային համալիրում Ամիօ բանկը ներկայանում է հատուկ, շահավետ առաջարկով: Այս երեք օրերի ընթացքում Ամիօի տաղավարում հնարավոր կլինի ձևակերպել լիզինգային պայմանագիր առանց միջնորդավճարի՝ նվեր ստանալով լիզինգի առարկայի առաջին տարվա ապահովագրությունը: Ցուցահանդեսի ընթացքում Ամիօի մասնագետները կներկայացնեն Ձեզ Ամիօ Լիզինգի առարկաները, պայմանները, և մենք…
Կարդալ ավելին