Դեկտեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5035 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 280 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 175, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 323 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 276, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 225, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 150 և 1995 այլ իրավախախտումներ։ 156 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական…
Կարդալ ավելինՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՆԴԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ
Այս տարվա սկզբին, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են սպանդանոցային կետ հասկացությունը և վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև այն համայնքների և բնակավայրերի ցանկը, որտեղ կարող են տեղակայվել սպանդանոցային կետերը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոններին հանձնարարվել է իրականացնել խորհրդակցական հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու սպանդանոցային կետերի համար հնարավոր տարածքների տրամադրման հնարավորությունը: ՍԱՏՄ Տավուշի մարզայի կենտոնի պետ Վասիլ Գալստյանը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի, ինչպես նաև Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են սպանդային կետերի…
Կարդալ ավելինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերին առաջարկում է տոնական համերգների բազմաժանր ծրագիր: ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում դեկտեմբերի 17-ին և 18-ին կկայանա «Շառլ Ազնավուր 100» հոբելյանական համերգը՝ ֆրանսիական DirectoProd ընկերության հետ համագործակցությամբ: Կհնչեն Ազնավուրի հայտնի և սիրված երգերը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի մենակատարն է անվանի ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնը, երգերի փոխադրումները սիմֆոնիկ նվագախմբի համար կատարել է վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման: Համերգները ղեկավարելու է Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի վարանել ստել Վատիկանի ներկայացուցչին
Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այս երկրի արտաքին գործերի նախարարությանը, հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ ընթացիկ խաղաղ գործընթացի ներկայիս կոչերը՝ ներառյալ հետհակամարտային վերակառուցման և խաղաղության օրակարգը, ականների սպառնալիքը, շարունակվող տարածքային պահանջները և Հայաստանի զանգվածային ռազմականացումը», – նշել…
Կարդալ ավելինՇուրջ 700 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսում
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։ Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1,891 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 690-ը հայկական են։
Կարդալ ավելինՍիրիայում ռուսական ռազմաբազանների վերաբերյալ վերջնական որոշումներ չկան. Պեսկով
Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ վերջնական որոշումներ դեռ չկան, ըստ ռուսական Коммерсант-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ մերձավորարևելյան այս երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության ապագան կորոշվի նոր իշխանությունների հետ երկխոսության արդյունքում։ «Ներկա պահին այս հարցում վերջնական որոշումներ չկան։ Մենք կապի մեջ ենք այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայում վերահսկում են իրավիճակը երկրում, և այդ ամենը կորոշվի երկխոսության ընթացքում»,-ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Սիրիայում ռուսաստանցի զինվորականները տեղակայված են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսի նյութատեխնիկական…
Կարդալ ավելինԳազայում զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 45 հազար 28 մարդ, վիրավորվել՝ 106 հազար 962 մարդ։ Դրա մասին հայտնել է Aljazeera-ն։ Վերջին 24 ժամում սպանվել է 52 պաղեստինցի, 203-ը՝ վիրավորվել։
Կարդալ ավելինԱԳՆ-ում տեղի է ունեցել հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունելություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն: Հայտնում են գերատեսչությունից: ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ: «Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ ճանապարհին մեզ ուղղորդող արժեքներն են ամուր նվիրվածությունը խաղաղությանն ու առաջընթացին, համատեղ աշխատանքն ու ազնվությունը: Համագործակցության միջոցով մենք…
Կարդալ ավելինՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ․ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավթաշեն թ․): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից, – առաստաղները կառուցված չեն…
Կարդալ ավելինՀունաստանի մշակույթի նախարարը Հայաստանում է. քննարկվել են համագործակցության ուղիները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում: «Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն պատմական ակունքներ, և մենք պատրաստակամ ենք խորացնել կապերը հատկապես մշակույթի ոլորտում՝ համատեղ նոր ծրագրերի…
Կարդալ ավելին