Հայաստանում նախորդ տարվա հունվար–սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը։ «2023 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ…
Կարդալ ավելինՀՀ ԱԱԾ աշխատակիցների մոտ 20 տոկոսը 2023թ. ատեստավորում է անցել եւ դրական արդյունքներ գրանցել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատողների 20 տոկոսն անցել է ատեստավորում եւ դրական արդյունք գրանցել։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 25-ին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Նրա խոսքով՝ ԱԱԾ-ում ատեստավորման գործընթացը մեկնարկել է դեռեւս անցյալ տարի։ Այն իրականացվում է փուլ առ փուլ։ «Ատեստավորում անցած աշխատակիցների աշխատավարձը միջինն ավելացել է 57 տոկոսով»,- ավելացրել է Աբազյանը։
Կարդալ ավելինՀայաստանի պետական պարտքը սահուն մոտենում է 12 մլրդ դոլարի շեմին
2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 97.5 մլն դոլարով կամ 0.8%-ով։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տվյալները։ Այս մասին գրում է «Հետքը»: Մասնավորապես արտաքին պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 441 մլն դոլար՝ երկու ամսվա ընթացքում նվազելով 60 մլն դոլարով կամ 0.9%-ով։ Իսկ ներքին պարտքը կազմել է 5 մլրդ 502 մլն դոլար՝ աճելով մոտ 158 մլն դոլարով…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս շարունակում է էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 25-ին, կազմել է 396.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.71 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.41 դրամ (նվազել է 1.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.93 դրամ (նվազել է 0.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-394 դրամով, վաճառվում է 398-400 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-426 դրամով,…
Կարդալ ավելինՊուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին հղած ուղերձում՝ կապված «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության հետ, մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։ Նա նշել է, որ ահաբեկչության ժամանակ զոհվել են տասնյակ խաղաղ, անմեղ մարդիկ՝ հանցագործությունն անվանելով արյունալի եւ բարբարոսական։ «Մենք կպատժենք յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների թիկունքում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Կարդալ ավելինԱյս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը. Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ՄԻՊ-ին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ. «Հարգելի Տատյանա Նիկոլայի, Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից: Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ: Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։
Կարդալ ավելինՀանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 23-ի երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հայտնում են Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Կարդալ ավելինԽորին ցավակցությունս Ռուսաստանի ժողովրդին. Արման Թաթոյանը ցավակցել է
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցել է Մոսկվայում ահաբեկչության կապակցությամբ: «Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգային սրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական ակտի հետևանքով բոլոր տուժածներին և զոհվածների ընտանիքներին: Խորին ցավակցությունս Ռուսաստանի ժողովրդին: Բոլոր տուժածներին մաղթում եմ առողջություն»,- ասվում է ցավակցական ուղերձում:
Կարդալ ավելինԱյսօր հայ ժողովրդի հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում. հայտարարություն
Մի խումբ քաղաքական, հասարակակակն գրծիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով: Ներկայացնում ենք հայտարարությունը ստորեւ. «Հայաստանի համար ստեղծված անվտանգային և գոյութենական աննախադեպ վտանգներն ու աշխարհաքաղաքական աճող լարվածության ֆոնին օրվա իշխանությունների վարած հակապետական և հակազգային արտաքին քաղաքականությունը մեզ պարտադրում են հանդես գալ հետևյալ հայտարարությամբ։ Այսօր հայ ժողովուրդը հայտնվել է ճակատագրական ծանրագույն հանգրվանում։ Մեզ հասցրել են մի վիճակի, երբ մենք կարող ենք կորցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը։ Ակնհայտ է,…
Կարդալ ավելինԱհաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Կարդալ ավելին