Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին:

Փառատոնը կկայանա հունվարի 6-ին՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում, մասնակցությամբ` Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախմբի և Թալինի երաժշտական դպրոցի երգչախմբի:

Եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, որտեղ կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի ( ժամը 16:00-ից):

Համերգների սկիզբը՝ ժամը 17:30-ին, 18:00-ին և 19:00-ին:

Համերգների ժամանակացույց.

Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբ (ժամը 17:30-ին,  խմբավար՝ Շուշանիկ Շատոյան),

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախումբ (ժամը 18:00-ին,  խմբավար՝ Գրիգոր Հարությունյան),

Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբ (ժամը 19:00-ին,  խմբավար՝ Շուշանիկ Շատոյան),

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախումբ (խմբավար՝ Գրիգոր Հարությունյան),

Երևանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստկան ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան),

Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստկան ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդկան արտիստ Ռոբերտ Մլքեյան):

 

 

Spread the love