Ադրբեջանը եւ Վրաստանը միշտ պաշտպանել են միմյանց ինքնիշխանությունը. Ալիեւ

Ադրբեջանը եւ Վրաստանը միշտ պաշտպանել են միմյանց ինքնիշխանությունը. Ալիեւ

Ադրբեջանը եւ Վրաստանը միշտ հանդես են եկել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության պաշտպանության հայտարարություններով, աջակցել միմյանց համապատասխան միջազգային կազմակերպությունների քվեարկություններում։  Այդ աջակցությունը կշարունակվի նաեւ այսուհետ։ Այս մասին մարտի 16-ին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարությունում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանը եւ Վրաստանն այսօր «համատեղ ջանքերով ոչ միայն ապահովում են իրենց երկրների տնտեսական զագացումը, այլեւ միեւնույն ժամանակ դարձել են կարեւոր երկրներ տարածաշրջանի…

Կարդալ ավելին

ՌԴ մտադրությունների անկեղծության վերաբերյալ Հայաստանի կասկածները պատմական պատասխան ունեն. Զախարովա

ՌԴ մտադրությունների անկեղծության վերաբերյալ Հայաստանի կասկածները պատմական պատասխան ունեն. Զախարովա

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ կասկածները պատմական պատասխան ունեն։ Ռուսաստանը բազմաթիվ անգամ եկել է օգնության, պաշտպանել նրան, ջանքեր գործադրել, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե որեւէ մեկը Հայաստանում հարցեր ունի մեր մտադրությունների անկեղծության մասին, ես կարծում եմ, որ կա դրա պատմական պատասխանը։ Մեր տղաների այն թվաքանակը, որոնք պաշտպանել են Հայաստանը։ Եվ Ռուսաստանի ղեկավարության ու անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն ջանքերը, որոնք նա ներդրել է…

Կարդալ ավելին

Նախագահ Խաչատուրյանը Դիլիջանում Փաշինյանի հետ մասնակցել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Նախագահ Խաչատուրյանը Դիլիջանում Փաշինյանի հետ մասնակցել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։ Հայտնում են նախագահի աշխատակազմից: Նիստի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Կարդալ ավելին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Չիկոն և ընկեները»համերգը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Չիկոն և ընկեները»համերգը

  ՉԻԿՈՅԻ ՋԱԶԻ ԺԱՄԸ Ս.թ. ապրիլի 1-ին ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը՝ նվիրված ջազմեն, թմբկահար, հանրահայտ «Չիկոն և ընկեները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, «Ջազի Ժամը» հաղորդաշարի հեղինակ և վարող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն «Չիկո» Թութունջյնի ծննդյան 80-ամյակին: «Չիկոյի ջազի ժամը» խորագիրը կրող համերգին Հայաստանի պետական ջազ նվագախբի հետ ելույթ կունենան հայաստանյան ջազարվեստի մի շարք անվանի ներկայացուցիչներ: Համերգի ծրագրում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեղոց ջազային ստեղծագործություններ, հայ հեղինակների,…

Կարդալ ավելին

1991-ի սահմանների ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն մոտ են փոխըմբռնման. Արարատ Միրզոյան

1991-ի սահմանների ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն մոտ են փոխըմբռնման. Արարատ Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջեւ եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ այս հարցում ու այս պահին երկու երկրների դիրքորոշումներն ավելի մոտ են, քան, օրինակ, մեկ ամիս առաջ էր։…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 402.63  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.46 դրամ (նվազել է 1.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 513.31 դրամ (նվազել է 2.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-402 դրամով, վաճառվում է 404.5-406 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-437 դրամով,…

Կարդալ ավելին

Մշակվել է ծրագիր, որով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ: Այդ մասին ծրագիրը Կառավարության հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Առաջին բաղադրիչի համար նախատեսված է, որ պետությունը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ, յուրաքանչյուրի համար՝ 50-հազարական դրամ: Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, և պետությունը գործատուին փոխհատուցում է…

Կարդալ ավելին

Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Ո՞ր դեպքերում չի վերադարձվում եկամտային հարկը: ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել այս հարցի առնչությամբ, համաձայն որի. «Եկամտա¬յին հարկը չի վերադարձվում, եթե բնակարանը կամ անհատական բնակելի տունը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) հետևյալ գոտիներում. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ Երևանի վարչական տարածքում ներառված առաջին գոտում: 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու…

Կարդալ ավելին

Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ

Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ

Իրաքի կառավարությունը պատրաստ է աջակցել Թուրքիային Հյուսիսային Իրաքում «ամենամեծ ռազմական գործողություն» իրականացնելու համար Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների դեմ։ Այսպիսի հայտարարություն է արել Ash-Sharq al-Awsat թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, այս հարցի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել թուրքական պատվիրակության Բաղդադ կատարած այցի ընթացքում։ Իրաքի իշխանությունները, իբր, հավանություն են տվել քրդական ինքնավարության հյուսիսային շրջաններում 30-40 կմ լայնությամբ բուֆերային գոտու ստեղծմանը, որը նման է նրան, որ թուրքական բանակը ցանկանում է ստեղծել Սիրիայում՝ ջրային ռեսուրսների և էներգետիկայի ոլորտում…

Կարդալ ավելին

Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ. Գագիկ Սուրենյան

Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ. Գագիկ Սուրենյան

Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Հիշեցնենք, որ մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 16-ի…

Կարդալ ավելին
1 289 290 291 292 293 636