Մարտի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-6 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հանգստյան օրեր աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +4+9, Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +4+8, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+7, Լոռիում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +6+10, Տավուշում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+14,…
Կարդալ ավելինԵրևանի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքապատկան մանկապարտեզը
Ա.Ս.-ն, 2011 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր մտերիմ Ա.Շ.-ի հետ հափշտակել է Երևանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ներքին Չարբախ 3-րդ փողոց 60/1 հասցեում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատության 124.3 քմ մակերեսով և 18 մլն 720 հազար դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը: Այս մասին տեղեկանում է դատախազությունից: Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից քրեական գործի (վարույթի) ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի փետրվարի 9-ին համայնքի ղեկավարը, Ա.Շ.-ի կողմից ստանալով իր սեփականության իրավունքը գրանցելու…
Կարդալ ավելինՄի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցվճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ.ՊԵԿ
Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն՝ ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ կփոխանցվի գումարը։ Միաժամանակ, եթե շահառուն ցանկանում է գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է…
Կարդալ ավելինՏրանսպորտի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու աշխատողների զգալի մասի եկամուտների վրա. հայտարարություն
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանդես է եկել Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ։ Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է․ «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, միավորելով 18 ճյուղային հանրապետական արհմիություններ, որոնցում ընդգրկված են 587 արհեստակցական կազմակերպություններ մոտ 200 000 արհմիության անդամներով, իր մտահոգությունն է հայտնում Երևանի ավագանու կողմից Երևանում նախատեսվող հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծի առնչությամբ, որն անշուշտ ծանր սոցիալական հետևանքներ կունենա մայրաքաղաքի բնակչության տարբեր խմբերի համար: ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակչության 24.8 %-ն աղքատ…
Կարդալ ավելինԱրա Բաբլոյանը և Արսեն Բաբայանն արդարացվել են
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հրապարակել է արդարացման վճիռը՝ ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունն առաջադրված մեղադրանքում, գրում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են 2019թ․-ին։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական (2003թ․)…
Կարդալ ավելինԵրեւանում ջրծաղիկից երեխա է մահացել
Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է՝ ԲԿ-ներից մեկում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մահվան մասին։ «Այսօր, ըստ մեր հավաստի աղբյուրների Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառու (Հ..Կ Տ…Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Հավելեմ, որ ըստ միջազգային ցուցանիշի ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60000 դեպքից 1 -ի մոտ: 2020թ հունիսն ՀՀ առողջապահության պատասխանատուն փստում էր, որ« Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում…
Կարդալ ավելինՏրիպտոֆանով հարուստ դիետան նպաստում է ռեւմատոիդ արթրիտի առաջացմանը. JCI
Աղեստամոքսային տրակտի մանրէները կարող են տրիպտոֆանի ամինաթթուն սննդից վերածել բորբոքային նյութի, որը բարձրացնում է ռեւմատոիդ արթրիտի հավանականությունը։ Այս մասին է վկայում հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Clinical Investigation-ում (JCI)։ Տրիպտոֆանը անփոխարինելի ամինաթթու է, որը չի առաջանում մարդու օրգանիզմում, բայց պարունակվում է մսի, ձկան, կաթնամթերքների եւ որոշ սերմերի ու ընկույզների մեջ։ Այն անհրաժեշտ է սպիտակուցների արտադրման, մկանների ամրացման եւ նեյրոտրանսմիտերների (նյութեր, որոնք ազդանշան են տալիս նյարդային համակարգի վերաբերյալ) մշակման համար։ Նոր հետազոտությունում գիտնականները պարզել են,…
Կարդալ ավելինՆարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 11-15-ը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68)։ Նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման վերաբերյալ․ Նարեկ Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։ Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարների և այլ շահագրգիռ…
Կարդալ ավելինԻ՞նչ է տեղի ունեցել Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում
Այսօր մամուլում շրջանառվեց մի տեղեկություն , որ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես ասվում է ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել: Հայտնում է shamshyan.com-ը: Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ նշված էր , որ …
Կարդալ ավելինԲյուրականի աստղադիտարանը հյուրընկալել էր Արցախցի մեր հայրենակիցներին
progressarmeia.com-ին փոխանցած տեղեկատվության համաձայն մարտի հինգին տեղի է ունեցել Արցախի օր Բյուրականի աստղադիտարանում։ ԲԱ-ն իր շուրջ էր համախմբել տարբեր ոլորտների ներկայացուցիչ Արցախցի մեր հայրենակիցներին, մասնավորապես գիտության և մշակութային գործիչներին։ Համաձայն օրակարգի՝ միջոցառման մեկնարկը տրվեց հանդիպում-քննարկումով, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ դասախոս փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, ԱՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, բանաստեղծ Սոկրատ Խանյանը և ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։ Մասնավորապես քննարկվեց Արցախի գիտական և պատմամշակութային ժառանգության…
Կարդալ ավելին