Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում. տեղի է ունեցել ԵԽ ծրագրի ամփոփիչ միջոցառումը

Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ԵԽ ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Նա սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ընդգծելով Ծրագրի շրջանակում գրանցված դրական արդյունքները։

ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված թիրախային վերապատրաստումները, փորձագիտական աջակցությունը՝ ձեռքբերումների թվում առանձնացնելով նաև համատեղ մշակած՝ «Ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնությանը» ձեռնարկը:

Անդրադառնալով ԵԽ փորձագիտական աջակցությանը՝ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել էլեկտրոնային միջոցների կիրառման կարգը սահմանելու մասին միջազգային փորձի ուսումնասիրությունը։

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր խոսքում պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու արդյունավետ համագործակցությունը։

Ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները։

Միջոցառմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդի, Ներքին գործերի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։

 

Spread the love