Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների համերգը Մարտի 22-ին՝ ժ. 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ, տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։ 1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային և թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ, որը 1950-ից անվանակոչվեց Կոմիտասի անունով: 2023 թ․սեպտեմբերին՝ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային,…
Կարդալ ավելինԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Գործող օրենսդրություն Հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը իրավունք է ստանում դիմելու և մասնակցելու տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ նշանակվելուց հետո տնօրենի պաշտոնավարման համար հիմք է կնքված պայմանագրի ժամկետը: «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսհաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի հնգամյա…
Կարդալ ավելինՌԴ-ն կկիրառի միջուկային զենք միայն այն դեպքում, եթե ինչ-որ բան սպառնա նրա գոյությանը. Պեսկով
Ռուսաստանը կողմ է միջուկային զենքի վերաբերյալ իր դոկտրինին, որտեղ այն ներկայացվում է որպես «հրաժեշտի զենք»։ Այն կկիրառվի միայն այն դեպքում, եթե ինչ-որ բան սպառնա երկրի գոյությանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է մեզ, ապա այն ամենը, ինչ վերաբերում է միջուկային զենքին, շարադրված է համապատասխան դոկտրինում։ Եվ կրկին նշեմ, որ եթե հեռանանք իրավաբանական լեզվից, այնտեղ հենց այդպես էլ ներկայացվում է՝ որպես «հրաժեշտի զենք»։ Եթե ինչ-որ բան սպառնա մեր…
Կարդալ ավելինՌԴ եւ ՀՀ արտգործնախարարները քննարկել են փոխգործակցությունն ինտեգրացիոն միավորումների շրջանակում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսով քննարկել է փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերը, ներառյալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։
Կարդալ ավելինՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ. ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցերը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 5-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների…
Կարդալ ավելինՄարտի 6-ին Պուտինը Սոչիում կհանդիպի ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 6-ին հանդիպում կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Նախագահը կընդունի Սոչիում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։ Գրոսին եւ նրա գործընկերը ռուսական կողմից՝ «Ռոսատոմի» ղեկավար [Ալեքսեյ] Լիխաչովը պետության ղեկավարին կտեղեկացնեն իրենց շփումների մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանը մեկնել է Իրան
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Կարդալ ավելինԻրանի արտգործնախարարը իսլամական երկրներին կոչ է արել բոյկոտել իսրայելական ապրանքները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստում կոչ է արել բոյկոտել իսրայելական ապրանքները եւ հանել հրեական պետությունը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կազմից։ «ԻՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների Ջիդայում ընթացող արտահերթ նիստում ես ընդգծել եմ ցեղասպանություն իրականացնող հրեական վարչակարգը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովից հանելու եւ միջազգային այլ կազմակերպություններին այդ վարչակարգի անդամությունը դադարեցնելու անհրաժեշտությունը»,- գրել է նա X-ում։ «Այդ վարչակարգի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, ապրանքների արտահանման դադարեցումը [Պաղեստինի] օկուպացված…
Կարդալ ավելինԵռաբլուրում լրագրողների աշխտանքի արգելքը և հավատարմագրման պահանջը արտառոց և անընդունելի երևույթ է. ՀԿ-ներ
Լրագրողական շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ եւ դատապարտել փաստը, որ մարտի 5-ին «Եռաբլուրում» լրագրողներին արգելել են լուսաբանել այնտեղ տեղի ունեցողը: Հայտարարությունում ասվում է. «Մարտի 5-ին, Եռաբլուրում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վազգեն Սարգսյանի շիրիմին, խոչընդոտվել է այդտեղ գտնվող լրագրողների աշխատանքը։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրել են լրագրողներին ու օպերատորներին՝ պատճառաբանելով, որ նրանք հավատարմագրված չեն՝ միջոցառումը լուսաբանելու համար։ Լրագրողների փորձերը՝ գոնե հեռվից նկարահանում կատարելու, բախվել են կոշտ հակազդեցության…
Կարդալ ավելինՀայաստանում կներդրվի բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ դատավորների, դատախազների և քննիչների համար
Հայաստանում կներդրվի բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը քննարկվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում։ Կառավարությունն առաջարկում է իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են բարեվարքության ստուգման գործող կառուցակարգերի աստիճանական զարգացմանը, ինչպես նաև նոր ինստիտուտների ներդրմանը։ Նախագծով նախատեսվում է վերանայել բարեվարքության ուսումնասիրության ներկայիս կառուցակարգերը, ներկայացվող տեղեկատվության…
Կարդալ ավելին