Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացրել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։ Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել և մրցանակները հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Մրցույթ-փառատոնը նախատեսված էր Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների և պատանիների համար։ Հիմնական նպատակն էր հնարավորություն ընձեռել երեխաներին և պատանիներին ավելի խորը ուսումնասիրելու…
Կարդալ ավելինՓոփոխություններ գիտական կադրերի ատեստավորման կարգում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը` նշելով, որ 2023 թվականի տարեվերջին հաստատված կարգում առաջարկվող փոփոխությունները և լրամշակումները նպատակ ունեն հստակեցնել սահմանված մի շարք հասկացությունները և գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշները` 2026 թվականին անցկացվելիք ատեստավորման ժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նկատառումով: «Ատեստավորման կարգի ընդունումից հետո իրականացվել է գիտական համակարգում աշխատողների հրապարակումների վերլուծություն, որը ցույց է տվել՝…
Կարդալ ավելինԿինոդպրոց առանց սահմանների. մեկնարկել է կրթական ծրագրի մասնակիցների հայտերի ընդունումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թվականի փետրվարի 11-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ): «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել պատանիների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում ակտիվացնել լրացուցիչ և շարունակական կրթությունը: Կինոարտադրության ոլորտի կայացած…
Կարդալ ավելինԱմիօ բանկի ավանդներն՝ էլ ավելի շահավետ
Այսուհետ Ամիօ բանկն իր հաճախորդներին առաջարկում է խնայողությունների դիմաց ստանալ մինչև 10,5% և մինչև 5% տարեկան եկամուտ` համապատասխանաբար ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար, AMIO Mobile հավելվածով ձևակերպելու դեպքում։ Ամիօ բանկի ավանդները հասանելի են և´ ՀՀ ռեզիդենտ, և´ ոչ ռեզիդենտ հաճախորդներին, իսկ ավանդների ձևակերպումը հնարավոր է և´ բանկի 34 մասնաճյուղերում, և´ AMIO Mobile հավելվածում։ Ամիօ բանկում ֆիզիկական անձինք կարող են՝ ներդնել 30.000 ՀՀ դրամից սկսած ավանդ՝ հետագայում համալրման հնարավորությամբ, ընտրել տոկոսագումարների ստացման իրենց հարմար տարբերակներից…
Կարդալ ավելին11 անհետ կորած ընտանիքները հունվարին եւ փետրվարին եւս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածի ընտանիքներին 300-հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգել: Ըստ այդմ, նրանք այդ աջակցությունը կստանան նաեւ հունվար և փետրվար ամիսներին Այդ նպատակով նրանք դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը ներառյալ: Այս որոշման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին, որը կկազմի 6,6 մլն դրամ (11 x 2 x 300.000=6.600.000 դրամ):
Կարդալ ավելինԵրաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա
2025թ. հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա: Այս մասին հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հանդիպելով 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրեններին՝ քննարկել ենք ոլորտի զարգացման ուղիները։ Այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և մենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը։ Երևանի մշակութային կյանքը շարունակելու է զարգանալ, և մեր աջակցությամբ իրականացվող նախագծերը պետք է ունենան շարունակություն։ Մշակույթի և կրթության ոլորտի առաջընթացը մնում է մեր…
Կարդալ ավելինԴանիել Իոաննիսյան, Արմեն Մուրադյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Սաֆրաստյան. Հայտնի են Հանրային խորհրդի անդամները
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում Հանրային խորհրդի անդամներ նշանակեց։ Այսպիսով՝ Հանրային խորհրդի անդամներն են. Աղասի Զավենի Թադևոսյան Արայիկ Էդիկի Խզմալյան Արմեն Սերյոժայի Բալդրյան Արմեն Աբգարի Մուրադյան Արմինե Գեղամի Մարգարյան Գայանե Ասքանազի Աբրահամյան Դանիել Արայի Իոաննիսսյան Հակոբ Շահենի Անդրեասյան Հովիկ Զավենի Մուսայելյան Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան Ռուբեն Արամի Սաֆրաստյան Ռուբեն Արտուշի Բաբայան Վոլոդյա Մամիկոնի Մարգարյան (Վալմար) Վարդան Վանիկի Մկրտչյան Վարդան Լևոնի Ազատյան
Կարդալ ավելինԵթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով
Ինչպես տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, 2025 թվականին քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից։ էլեկտրոնային ստորագրության համար սահմանված տարեկան վճարից ազատման մասին ԷԿԵՆԳ-ը հաղորդագրություն է տարածել: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած փետրվարի 1-ից: Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները…
Կարդալ ավելինԱյսուհետ հայտնի անձանց մահարձանի պատրաստման և տեղադրման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում փոփոխություն կատարեց պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը տրամադրելու կարգում: Այսօր գործող կարգով այդ գումարները հատկացվում են հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով՝ հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում: Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգման, ինչպես նաև գործընթացի ժամանակացույցի հարազատների լիովին…
Կարդալ ավելինՍահմանվեց սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում սահմանեց այն սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է: Այդ ցանկում ընդգրկված սննդային հավելումների ներմուծումը Հայաստանի տարածք սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման նպատակով կարգելվի, ինչի արդյունքում կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը: Ըստ այդմ, տնտեսավարողները, և սպառողները ազգային օրենսդրության կարգավորումով առավել տեղեկացված կլինեն, թե սննդամթերքի արտադրության ժամանակ,որ սննդային հավելումներն են արգելված։ Այս համատեքստում առկա են շատ դեպքեր, երբ տնտեսավարողները սննդամթերքի արտադրության մեջ կիրառելու նպատակով ներմուծում կամ ցանկանում են…
Կարդալ ավելին