Փետրվարի 22-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։ Այն կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատարներ՝ սոպրանո Յոհանա Վինքել (Գերմանիա), կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայան (Գերմանիա) տենոր Բենեդիքթ Հայմես (Միացյալ Թագավորություն), բաս Փիթեր Հարվեյ (Միացյալ Թագավորություն)։ Դիրիժոր՝ Ֆրից Կրեմեր (Գերմանիա)։ Բախի «Սի մինոր…
Կարդալ ավելին«Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցածի հետ կապված ՍԱՏՄ-ն մանրամասներ է հրապարակել եւ ժամկետ տվել
«Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցածի հետ կապված ՍԱՏՄ-ն մանրամասներ է հրապարակել: ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ««Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք․ Երևան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կասեցման հիմք, բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, հանդիսացել են նաև իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները: Մասնավորապես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում օբյեկտի ալրային հրուշակեղենի պատրաստման տեղամասում հայտնաբերվել են հետևյալ անհամապատասխանությունները՝ սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող…
Կարդալ ավելինԿյանքից հեռացել է Լավրենտի Միրզոյանը, «Մեր սիրելի դասախոսը»
Խոր ցավով տեղեկացանք վաստակաշատ դասախոսի մահազդը ՝ մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին, Աշոտ Միրզոյանը։ Նա դասավանդում էր նաև Կառավարման Ակադեմիայում, մեր սիրելի դասախոսներից մեկն էր, ով սիրում էր իր ուսանողներին թեպետ խստապահանջ էր: progressarmenia.com լրատվական կայքի խմբագրությունը , լրագրող (ուսանող)Կարինե Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնում Միրզոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին: Լավրենտի Միրզոյանը ծնվել է…
Կարդալ ավելինՎահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը այս պահին ՀՀ քննչական կոմիտեում է: Ըստ տարածված լուրերի վերջինիս հրավիրել են Քննչական կոմիտե «Սիներջիի» գործով հարցաքննության: Ավելի վաղ «Հրապարակ»-ը հայտնել էր, որ նա կանչվել է նաեւ ԱԱԾ՝ հարցաքննություն եւ նրան, հնարավոր է մեղադրանք առաջադրեն: Ինքը՝ Քերոբյանը, ՔԿ մտնելուց առաջ «Ազատությանը» հայտնել է, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել: Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։ Իրավապահների գործողություններից կառավարության նիստում հրապարակավ դժգոհած Քերոբյանն երեկ հայտնել էր, որ լքում է պաշտոնը՝…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 15-ին, կազմել է 404.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.00 դրամ (աճել է 2.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.66 դրամ (աճել է 1.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.39 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-431 դրամով,…
Կարդալ ավելինԻրանն Իսլամական համագործակցության կազմակերպությանը կոչ է անում Պաղեստինի հարցով շտապ նիստ գումարել
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Հիսեյն Բրահիմ Թահային՝ կոչ անելով անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ Գազայի հատվածում ստեղծված բարդ իրավիճակի և պաղեստինյան անկլավի հարավային մասում գտնվող Ռաֆահ քաղաքին իսրայելական հարվածների հետ կապված։ Իրանի ԱԳ նախարարը գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նախորդ նիստից անցել է չորսուկես ամիս, և կոչ է արել Արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ վճռական…
Կարդալ ավելին«2024 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ»․ Փաշինյանն ասել է՝ ինչի հաշվին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում և միջազգային ասպարեզում ընթացիկ տնտեսական զարգացումներին և հնարավոր կանխատեսումներին, ըստ ոլորտների տնտեսական ակտիվության, արտահանման և ներմուծման դինամիկային, զբոսաշրջային այցելությունների միտումներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, կապիտալ ծախսերի մակարդակին և դրա հետագա ընդլայնման հնարավորություններին ու այլ հարցերի: Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր…
Կարդալ ավելինՍահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչեւ 2026-ը. պետությունը կվճարի եւ մայր գումարը, եւ տոկոսը
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում մեկ տարի ժամկետով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից (Կոնվերսբանկ, Էվոկաբան, Ամերիաբանկ Ակբաբանկ) ստացվել եւ ՄԶԾ հաստատվել է 412 շահառուի հայտ: Դրանք ըստ նմարզերի բաշխված են հետեւյալ կերպ. Տավուշի մարզ – 239 Սյունիքի մարզ – 54 Արարատ – 50 Վայոց ձոր – 47 Գեղարքունիք – 22:…
Կարդալ ավելինՀունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 92 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 92 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ: ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 14.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել…
Կարդալ ավելինԿառավարությունը ՄՊՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրեց Գեղամ Գևորգյանի թեկնածությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում որոշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին առաջադրել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: «Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,-ասված է որոշման մեջ: Նշենք, որ Գեղամ Գևորգյանն այս կառույցը ղեկավարում է 2019 թվականի հունվարի 22–ից։ Մինչ այդ` 2018–2019 թթ., նա եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը։ Կառավարության նիստին՝ թեկնածության քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ…
Կարդալ ավելին