ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 13-ին, կազմել է 404.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.48 դրամ (նվազել է 0.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.04 դրամ (աճել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.43 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 407-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-430 դրամով,…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Փետրվարի 14-ին հանրապետության որոշ վայրերում սպասվում են տեղումներ։ Օդերեւութաբանները ցերեկվա ժամերին կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ուշ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +13+15։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+11, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+11, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+14, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+10, Լոռիում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +13+17, Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22, Արագածոտնի լեռներում…
Կարդալ ավելինՊուտինը նորից հրաժարվել է մասնակցել նախընտրական դեբատներին
Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն առաջադրվում է հինգերորդ ժամկետի համար, նորից հրաժարվել է մասնակցել նախընտրական բանակռիվներին։ Նա երբեք դրանց չի մասնակցել։ Պուտինի ընտրական շտաբը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկացրել է անվճար հեռուստա- եւ ռադիոեթերից թեկնածուի հրաժարվելու մասին, որը հատուկ տրամադրում են բանակռիվների համար, տեղեկացրել են ԿԸՀ-ում։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բանավեճից Պուտինի խուսափելը արդարացրել է նրա «լարված ժամանակացույցով«, որն «արմատապես տարբերում է» Պուտինին մյուս թեկնածուներից։ Պուտինը երբեք չի մասնակցել նախընտրական բանակռիվներին՝ խուսափելով դրանցից տարբեր…
Կարդալ ավելինԿրեմլը զսպվածության կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով
Կրեմլում զսպվածության կոչ են արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական միջադեպի առիթով, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ «Անշուշտ, դրանք տագնապալի լուրեր են, որոնք ստացվում են շփման գծից։ Մենք երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում, որպեսզի զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բացի այդ, նա նշել է. «Շատ ուշադիր կհետեւենք, կշարունակենք մեր շփումները երկու կողմերի հետ»։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք հակամարտության գոտում զոհերի…
Կարդալ ավելինՍտորացուցիչ է, որ իշխանությունը «մեղա է գալիս» Ադրբեջանի առաջ, թե Ներքին Հանդում միջադեպ է եղել, պարզում ենք. Թաթոյան
Բացարձակ անթույլատրելի և ստորացուցիչ է այն, որ Հայաստանի իշխանությունը արդարանում ու «մեղա է գալիս» Ադրբեջանի առաջ, թե երեկ Սյունիքում` Ներքին Հանդի հատվածում, իբր միջադեպ է եղել, և իրենք դա պարզում, քննություն են իրականացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նաեւ նշել է. «Սա միանշանակ ադրբեջանական օրակարգ է: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, և հիմա դեռ մենք պետք է քննենք, թե մեր տարածքում…
Կարդալ ավելին2024-ի հունվարին կարմիր գծերի համար 160 հազար դրամ վճարել է 3200-3300 մարդ. Վազգեն Հարությունյան
«MAN ավտոբուսների էպոպեան, որ սկսվեց, չգիտեմ թե քանի հոգի գնացին այդ գործարանում նկավեցին եկան, հետո որ ձյուն եկավ Երևանում, պազվեց որ այդ ավոբուսների անվադողերը բոլորը համասեզոնային էին, ձմեռային անվադող չկա»,-Երևանի ավագանում նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբկացության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Նա առաջարկեց, որ քաղաքապետարանը բերի այդ ձմեռային անվադողերը՝ ասելով, թե ուղեվարձը թանկացնելու հիմք է տալիս քաղաքային իշխանությոններին «Նրա խոսքով, եթե ձյուն և մերկասառույց է լինում այդ ավտոբուսները չեն աշխատում, ինչի մասին սոցցանցերում տեսանյութերը դրած են։ Հիմա…
Կարդալ ավելինՀռոմի ստատուտը վավերացնելը շատ կարևոր ու խիզախ քայլ է ձեր կողմից․ Բորելը՝ Միրզոյանին
Որոշել ենք աշխատանքներ սկսել Եվրամություն-Հայաստան գործընկերային հարաբերությունների նոր՝ հավակնոտ օրակարգի ուղղությամբ, ինչը հստակ ուղերձ է առ այն, որ մենք փոխադարձ ցանկություն ունենք մեր հարաբերություններում անցում կատարելու ռազմավարական փուլի, և այն ճանապարհային հստակ քարտեզ և տեսլական կապահովի այս ուղղությամբ առաջ ընթանալու համար։ Այս մասին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին։…
Կարդալ ավելինՄալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին եւ հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն (ֆոտո)
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարներից Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Էմրե Բաշարի հետ: Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց թուրք ըմբիշին: Մալխաս Ամոյանին հաջողվեց պարտերից պոկել մրցակցին գորգից, բայց չգլորեց: Հայաստանի հավաքականի մարզիչները բողոքարկեցին: Մրցավարները բավարարեցին եւ հաշիվը դարձրին 2:0: Երկրորդ մրցափուլում Ամոյանը հաշիվը դարձրեց…
Կարդալ ավելինԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ արդյունք (81+115): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յայլյանը զբաղեցրեց 7-րդ տեղը: Երկամարտում գրանցեց 180 կգ արդյունք (80+100): Առաջինը մրցահարթակ դուրս եկավ Իզաբելա Յայլյանը: Պոկում վարժությունը Յայլյանը սկսեց 80 կգ-ով եւ հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 85 կգ,…
Կարդալ ավելինՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Արցախ» մասնաճյուղը
Թվային ժպիտով բանկն արդեն ավելի մոտ է քեզ: Ոգևորված ներկայացնում ենք ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նոր՝ վերաբացված «Արցախ» մասնաճյուղը, որն այժմ ավելի ժամանակակից է և ընկերասեր: Նորաբաց «Արցախ» մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Երևանում, Էրեբունու փողոց 23 շենք, 73 և 74 տարածքներ հասցեում: Այցելությունը բանկ պետք է լինի հաճելի և չպարտադրող, իսկ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորաբաց ՙԱրցախ՚ մասնաճյուղը ֆինանսական գործարքներ կատարելու համար առաջարկում է հարմարավետ և նորարար պայմաններ: Առաջին և հաջորդ բոլոր այցելությունների ժամանակ մեր հաճախորդներին…
Կարդալ ավելին