«Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ Արուս Հովհաննիսյանը օրեր առաջ հերթական օգնությունը բաժանեց Արարատի մարզի Ազատավան բնակավայրում տեղակայած Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 արցախահայերի (հագուստ, սնունդ , անկողնային տաք պարագաներ և այլն): Այս անգամ շահառուների ցանկում ընդգրկված արցախցիներն իրենց գոհունակությունն ու երախտիքի խոսքն են ասում միջոցառման կազմակերպիչներին և ՀԿ նախագահ` Արուս Հովհաննիսյանից: Հիշեցնենք՝ ՀԿ -ն տարիներ շարունակ զբաղվել է սոցիալապես խոցելի խավի աջակցությամբ և այդ նպատակով իրականացրել բազմաթիվ ծրագրեր:Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի ՝ՀԿ կատարած աշխատանքների և…
Կարդալ ավելինՌուսաստանը չէր պատրաստվում ևայժմ չի ծրագրում պատերազմել Եվրոպայի դեմ. Պուտին
ԱՄՆ-ին շատ էր անհանգստացնում Ռուսաստանի մերձեցումը Եվրոպային, այն վախեցնում էր մյուս երկրներին Մոսկվայով, բայց Մոսկվան չէր պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ և այժմ էլ չի պատրաստվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Նրանց (ԱՄՆ-խմբ.) շատ էր վախեցնում Ռուսաստանի մերձեցումը Եվրոպայի հետ։ Նրանք այնտեղ պետք է տեր լինեն, ահա, չար Ռուսաստանը սպառնում է ձեզ: Բայց ես շփվել եմ շատ առաջնորդների հետ, և ինձ ասում են. «Ինչո՞ւ են մեզ վախեցնում։ Մենք հասկանում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Դեկտեմբերի 20-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +3+5։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -2+1, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +2+4, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+3, Լոռիում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +6+9, Տավուշում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+12, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-2, Արագածոտնի նախալեռներում…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կազմել է 405.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.87 դրամ (աճել է 1.06 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.42 դրամ (աճել է 1.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.49 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-405 դրամով, վաճառվում է 409-411 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-441 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԷրդողանն արդեն ուղիղ ասում է՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է ԱՄՆ-ի եւ Կանադայի զիջումներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը կարող են արագացնել ԱՄՆ-ում եւ Կանադայում «դրական տեղաշարժերն» այն որոշումների վերաբերյալ, որոնք Անկարան ցանկանում է, հաղորդում Է Reuters-ը: «Դրական տեղաշարժերը, որոնց մենք սպասում ենք F-16-ի հարցով ԱՄՆ-ից եւ Կանադայի խոստումներից (զենքի վաճառքի էմբարգոն հանելու մասին․- Խմբ.) կնպաստեին Շվեդիայի վերաբերյալ մեր խորհրդարանի դրական մոտեցմանը․․․ Այդ ամենը կապված են»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։ Էրդողանը նաև ասել է, որ անցյալ շաբաթ…
Կարդալ ավելինԳազայի բնակչության ավելի քան 90%-ը ստիպված է եղել լքել իր տները. ՄԱԿ
ՄԱԿ-ի UNRWA գործակալությունը, որը պատասխանատու է պաղեստինցի փախստականների կարիքների համար, հայտարարել է, որ Գազայի ենթակառուցվածքների ավելի քան 60 տոկոսը ոչնչացվել կամ վնասվել է, հաղորդում է Al Jazeera-ն: UNRWA-ն նաև հայտնել է, որ Գազայի բնակչության ավելի քան 90 տոկոսը ստիպված է եղել լքել իր տները: «Սա ոչնչացման և տեղահանման ապշեցուցիչ և աննախադեպ մակարդակ է, որը տեղի է ունենում մեր աչքի առաջ», – ավելացրել է UNRWA-ն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչն Al Jazeera-ին ասել…
Կարդալ ավելինԻսրայելի եւ Հնդկաստանի վարչապետները քննարկել են հութիների գործողությունները Կարմիր ծովում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա հնդիկ գործընկեր Նարենդա Մոդին երեքշաբթի քննարկել են «նավագնացության և համաշխարհային տնտեսությունը պաշտպանելու անհրաժեշտությունը» Եմենի հութիների հարձակումներից, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների հայտարարությունը: Երկու երկրների ղեկավարները նաև քննարկել են Հնդկաստանից աշխատուժ ներգրավելու առաջարկը Իսրայել, որը տուժել է հոկտեմբերի 7-ին Գազայում սկսված Թայլանդի և այլ օտարերկրյա աշխատողների փախուստից:
Կարդալ ավելինՀոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին
Դեկտեմբերի 23-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին։ Համերգին կմասնակցեն հայտնի մենակատարներ Կարինե Բաբաջանյանը, Պերճ Քարազյանը և Ռուբեն Մաթևոսյանը։ Դիրիժորների կազմում կլինեն Հովհաննես Չեքիջյանը, Հարութ Ֆազլյանը և Սերգեյ Սմբատյանը։ Հոբելյանական համերգին, որի ռեժիսորն է Արթուր Սահակյանը, հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Հովհաննես Չեքիջյանը…
Կարդալ ավելին«Թույլատվական փաստաթղթեր» համակարգում հասանելի է բժշկական արտադրատեսակների ներմուծման հավաստագիրը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող «Բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը»: Կոմիտեն հայտնում է, որ թույլատվական փաստաթուղթը ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կազմել է 405.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.65 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.81 դրամ (նվազել է 1.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.01 դրամ (նվազել է 3.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.49 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-407 դրամով, վաճառվում է 409-411 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-444 դրամով,…
Կարդալ ավելին