Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետները Հայաստանի հնագույն Արտաշատ քաղաքում հայտնաբերել են նախկինում անհայտ վաղ քրիստոնեական եկեղեցու մնացորդներ, հայտնում է Մյունստերի համալսարանի կայքը։

Գտածոն ութանկյուն շինություն է՝ խաչաձեւ ընդարձակումներով։ Գիտնականների խումբը պեղել է եկեղեցու մի մասը և ուսումնասիրել այն՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդները:

«4-րդ դարի շենքը երկրի հնագիտորեն փաստագրված ամենահին եկեղեցին է, որը ներկայացնում է վաղ քրիստոնեության սենսացիոն ապացույցները Հայաստանում», – ասաց Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգերը:

«Ութանկյուն եկեղեցիներն այստեղ մինչ այժմ անհայտ էին, բայց մեզ շատ ծանոթ է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանից, որտեղ նրանք առաջին անգամ հայտնվեցին մ.թ. 4-րդ դարում»,- հավելեց ՀՀ ԳԱԱ դոկտոր Մկրտիչ Զարդարյանը:

Spread the love