Այս պահին մենք ունենք ավելի քան 83 հազար երեխա, որոնք ընդգրկված են 3-5 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական հաստատություններում, որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում, 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63.6 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում կարողացել են ապահովել 12 % աճ, իսկ 2017 թվականի համեմատ՝ մոտ 20%։ «Մսուրի ծառայությունները իրականացվում են շատ հատվածական, համայնքային հատվածում այն սկսվում…
Կարդալ ավելինՔննարկվել են աշխատանքների բարելավմանն ուղղված միջոցառումները, քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները․տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն(Տեսանյութ)
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ հունվարի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են 2024 թվականին կատարած աշխատանքները։ Ծառայության ղեկավար կազմը՝ վարչությունների, տարածքային ստորաբաժանումների, բաժինների ղեկավարները ներկայացրել են 2024 թվականի գործունեության արդյունքները, հաղթահարված խոչընդոտները, քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները։ Ամփոփելով 2024 թվականին կատարված աշխատանքները՝ Նելլի Դավթյանը բարեփոխումների և, զուգահեռաբար, ճգնաժամային մարտահրավերներին դիմակայելու համար շնորհակալություն է հայտնել աշխատակազմին, նաև 2025 թվականի համար մատնանշել Ծառայության խոցելի կետերը և ուրվագծել անելիքներն ու առաջնահերթությունները։…
Կարդալ ավելինԱվելի քան 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի աշխարհագրությունն ընդլայնվել է
Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ կմասնակցի: Հատկանշական է՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել…
Կարդալ ավելինԱրաբիկա սուրճի գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 7900 դոլարի
Արաբիկա սուրճի բորսայական գները երեքշաբթի օրը հերթական անգամ գերազանցել են պատմական ռեկորդը և անցնելով տոննայի դիմաց 7,9 հազար դոլարի նշագիծը: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։ Երեքշաբթի օրվա սակարկություններից հետո Արաբիկա սուրճի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 2,43%-ով՝ հասնելով 3,577 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 7,886 դոլար մեկ տոննայի դիմաց): Իսկ առուվաճառքի ընթացքում ցուցանիշը բարձրացել է առավելագույնը՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց ռեկորդային 3,5875 դոլարի կամ գրեթե 7909 դոլարի՝ մեկ տոննայի դիմաց։ Տարեսկզբից արաբիկայի գինն աճել…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 30-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ +6+8։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -16-21, ցերեկը՝ -2-5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -14-17, ցերեկը՝ +2+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝-4-7, ցերեկը՝ +3+5, Սեւանա լճի ավազանում գիշերը՝-10-15, ցերեկը՝ +2+6, Լոռիում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +7+10, Տավուշում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +10+13, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -2+2, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-8,…
Կարդալ ավելինՄասուրի մեջ հայտնաբերվել է նյութ, որը քայքայում է քաղցկեղի բջիջներն ուղեղի ուռուցքի դեպքում
Տոմսկի պետական համալսարանի գիտնականները մասուրի մեջ հայտնաբերել են ուղեղի ուռուցքների քաղցկեղի բջիջները ոչնչացնող նյութ: Ընդհանուր առմամբ, այս հատապտուղում հայտնաբերվել է բժշկության համար օգտակար 48 նոր միացություն, ՏԱՍՍ-ին հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունում։ «Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է հատապտուղների մեջ հայտնաբերել, օրինակ, յացեոզիդին: Ապացուցված է, որ այն կարող է ոչնչացնել քաղցկեղի բջիջները մուլտիֆորմալ գլիոբլաստոմայում, որը գլխուղեղի ուռուցքի ամենատարածված եւ ագրեսիվ ձեւն է: Մասուրի մեջ նաեւ հայտնաբերվել է ցիրսիլիոլ, որը պայքարում է մաշկի քաղցկեղի, հաստ աղիի քաղցկեղի եւ օստեոսարկոմայի դեմ»,- նշվել է հաղորդագրությունում։ Հետազոտության համար Կամչատկայում հավաքվել են երեք տեսակի հատապտուղներ՝ Rosa acicularis, Rosa amblyotis եւ Rosa rugosa: Ածխաթթու գազի օգնությամբ, որն էկոլոգիապես ամենաբարենպաստ եւ ոչ թունավոր լուծիչն է, գիտնականները կարողացել են բացահայտել միացությունների առավելագույն քանակը՝ 283 քիմիական միացություններ, որոնցից 48-ն առաջին անգամ հայտնաբերվել են մասուրի մեջ: Հետազոտությունը ցույց է տվել, որ հատապտուղների մեկ չափաբաժնում պարունակվում է սննդարար նյութերի մոտ 6,5 տոկոսը: Rosehip spinosa-ն պարունակում է 84 եզակի միացություններ, որոնք հնարավոր չէ գտնել այլ հատապտուղների մեջ: Նույն տեսակի երեք բույսերի կազմը համընկել է ընդամենը 22 տոկոսով։ «Մեր աշխատանքի արդյունքները կարող են օգտագործվել կենսաբանորեն ակտիվ նյութերի արդյունավետ արտադրության, մասուրի հատկությունների խոր ուսումնասիրության եւ նոր դեղամիջոցների արտադրության համար»,- նշվել է հոդվածի համահեղինակ, կենսաբանական գիտությունների դոկտոր, «Ագրոբիոտեկ» Բարձրագույն ինժեներական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Կիրիլ Գոլոխվաստի հաղորդագրությունում։
Կարդալ ավելինԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը
Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը: «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստել…
Կարդալ ավելինՄրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ։ Վարույթին օժանդակելու նպատակով հորդորում ենք բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, ներկայացնել այդ մասին տեղեկատվություն info@competition.am էլ. փոստի հասցեով։
Կարդալ ավելինԱդրբեջանի գազային խաղաքարտը Եվրոպայում
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։ Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։ Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%: Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային միջանցքով՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա։…
Կարդալ ավելինՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքներով 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ
2024 թվականի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1911 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) աշխատողների նկատմամբ կիրառվել են 632 կարգապահական տույժեր։ Մասնավորապես՝ ✔️ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 561 կարգապահական տույժ, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 274, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 95, – պաշտոնային դրույքաչափն իջեցվել է…
Կարդալ ավելին