«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում են  Քննչական կոմիտեի  մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Նոր Զովքի» սեփականատերը, ընկերության տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ ՍՊԸ–ի սեփականատերը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ,  փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի եւ գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի…

Կարդալ ավելին

ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ

ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ  ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ որ համայնքապետը պարպերաբար այցելում է  տարածաշրջանի բնակավայրեր, տեղում ծանոթանում խնդիրներին և գյուղաբնակների հոգսերին: «Այսօր այցելել եմ Լանջազատ և Աբովյան բնակավայրեր, համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ու վարչական ղեկավարներ Աշոտ Պետրոսյանի և Ավետիք Հարությունյանի հետ հանդիպել եմ բնակիչների հետ, ծանոթացել համայնքային խնդիրներին։ Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ, բնակիչներին անհանգստացնող հարցերից առաջնայինը ոռոգման ջրի խնդիրն էր: Լանջազատում խնդիր կա բնակավայրի գլխավոր ջրատարի հետ կապված, որը ոռոգման ջրով է…

Կարդալ ավելին

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական  ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Այսօր Դիլիջան է այցելել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը:  Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԱԺ Հայաստան–Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտեն, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր…

Կարդալ ավելին

Հարգանքի տուրք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, պետական բարձրաստիճան այրեր մասնակցել են մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:

Կարդալ ավելին

Կառավարությունը վերանայում է էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները

Կառավարությունը վերանայում է էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները

Քաղաքացիական օրենսգրքում էլեկտրոնային պայմանագրերին վերաբերող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում եւ կիրառության առումով հստակ չեն: Հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Նախաձեռնությամբ վերանայվում են էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը փետրվարի 28-ի ԱԺ նիստում: Առաջարկվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: «Պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում…

Կարդալ ավելին

Ընտանեկան բռնությունը կանխելու նպատակով առաջարկվում է բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել

Ընտանեկան բռնությունը կանխելու նպատակով առաջարկվում է բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել

ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը: Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել: «Ներկայում օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկն անհետաձգելի միջամտության որոշումներն են, մյուսը` պաշտպանության միջոց կիրառելու որոշումները: Առաջին դեպքում ոստիկանության ծառայողի կողմից է համապատասխան որոշումը կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության…

Կարդալ ավելին

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է ձմեռային նստաշրջանի աշխատանքները

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է ձմեռային նստաշրջանի աշխատանքները

Ուզում եմ առանձնակի կարեւորություն տալ այն հանգամանքին, որ մենք վեհաժողովի շրջանակում ունեցել ենք երկկողմ հանդիպումներ, որոնք շատ կարեւոր եւ արժեքավոր են եղել. ամփոփելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները՝ նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մարտի 1-ին հրավիրված ասուլիսում: Նա տեղեկացրել է, որ ԱԺ պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ  նստաշրջանին մասնակցել է ամբողջական կազմով: Պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պատվիրակության հետ, խոսել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկային ու զարգացմանը վերաբերող հարցերի…

Կարդալ ավելին

Շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ. խորհրդարանում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի պատվիրակությունը

Շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ. խորհրդարանում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի պատվիրակությունը

Լյուքսեմբուրգը եղել եւ մնում է կարեւոր գործընկեր Հայաստանի համար: Մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ ընդլայնելու եւ խորացնելու հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում: Մեր երկիրը կարեւորում է Լյուքսեմբուրգի հետ փոխգործակցությունը նաեւ ժողովրդավարության հաստատման եւ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում. նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը փետրվարի 27-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Սոնա Ղազարյանի գնահատմամբ Եվրամիությունում Լյուքսեմբուրգը տարբերվում է հստակ…

Կարդալ ավելին

Նախատեսվում է դատախազներին ամսական հավելում վճարել

Նախատեսվում է դատախազներին ամսական հավելում վճարել

Առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի ընդունման արդյունքում  նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշել է, որ առաջարկի…

Կարդալ ավելին

Օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային անվտանգության մարմիններում առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ

Օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային անվտանգության մարմիններում առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ

Նախաձեռնության նպատակն Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդնումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաեւ ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: Կառավարության հեղինակած ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի…

Կարդալ ավելին
1 460 461 462 463 464 626