ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված հայ բնակչության ջարդերի զոհերի հիշատակը: Ոճրագործությունը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի ընդունմամբ լրացվում են ՀՀ օրենսդրության մեջ առկա մի շարք բացերը եւ ոչ ամբողջական…
Կարդալ ավելինՀարգանքի տուրք Սումգայիթի զոհերի հիշատակին
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
Կարդալ ավելինՍերժ Սարգսյանը գիրք է գրել
Երեկ երեկոյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։ Նրանք խնդրել են նախագահին՝ իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ եւ հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ: Աշակերտները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում Հայոց պատմություն առարկայի այս տարվա նախագծային աշխատանքի թեման Հայաստանի երրորդ Հանրապետության մարտահրավերներն են եւ այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեցող Արցախյան բանակցային գործընթացը, որի համակողմանի ուսումնասիրության նպատակով…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով
Հանրապետության տարածքում` փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +13 +15։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ +3 +7, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10 -15 ցերեկը՝ +4 +6, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը…
Կարդալ ավելինԱդրբեջանը Հայաստանին նոր պահանջ է ներկայացնում
Ադրբեջանը՝ ի դեմս ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանին նոր պահանջ է ներկայացրել։ Այս անգամ հնչեցվել է «անպատժելիությանը վերջ դնելու» եւ «կուրսը փոխելու» պահանջ։ «Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ կարգավորմանը՝ երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Հայաստանը, ընդհակառակը, նախընտրեց շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը՝ խոչընդոտելով կարգավորմանը։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել, ապա նա պետք է փոխի իր կուրսը»,-ասել է Բայրամովը Խոջալուի իրադարձությունների հերթական տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։ Հիշեցնենք, որ…
Կարդալ ավելինԱրցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի եւ գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերսկսելու ուղղությամբ:
Կարդալ ավելինԱռաջարկվում է փոփոխել Աշխատանքային օրենսգրքի ավելի քան 120 հոդված. Կառավարության ներկայացրած մեծամասշտաբ բարեփոխումը քննարկվել է խորհրդարանական լսումների ընթացքում
Գործադիրը մի շարք առանցքային փոփոխություններ եւ լրացումներ է նախաձեռնել Աշխատանքային օրենսգրքում ու հարակից օրենքներում: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը վերոնշյալ նոր կարգավորումները ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով փետրվարի 24-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը բացման խոսքում ներկայացրել է խորհրդարանական լսումներ հրավիրելու շարժառիթը՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այս հարցում հաշվի է առել նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը եւ ոլորտի պատասխանատուների կողմից բազմաթիվ առաջարկներ ներկայացնելու հանգամանքը: Նա կարեւորել է առաջիկայում բոլոր շահագիգիռ…
Կարդալ ավելինՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններին
Սպորտի բնագավառում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով պայմանավորված` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում: Նախաձեռնությունը պայմանավորված է նաեւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին հասցեագրված գրությամբ, որում ներկայացված է պահանջ` իրականացնելու փոփոխություններ եւ լրացումներ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականին ընդունված օրենքի` դոպինգի սահմանման եւ հակադոպինգային գործունեությանը վերաբերող հոդվածներում: Դոպինգի նորմերին եւ կանոններին…
Կարդալ ավելինԱրցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները
Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:
Կարդալ ավելինԱրայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ նշեց պատճառը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների…
Կարդալ ավելին