Մեր զրուցակիցն է «Ախթամար» ներկայացման պրոդուսեր , բարերար Զառա Մխեյանը: – Զառա, տարիներ են անցել մեր վերջին զրույցից, այդ ընթացքում դուք անխոնջ աշխատել եք՝ ստեղծելով նոր նախագծեր։ Վերջին տարիների ո՞ր ձեռքբերումներն եք համարում ամենակարևորը: Որքանո՞վ է բազմազան Ձեր ընկերության գործունեությունը: Եվ, իհարկե, պատմեք խնդրեմ բարեգործական ծրագրերի մասին, որին Դուք առանձնապես չեք սիրում անդրադառնալ, թեև դա կարող է օրինակ ծառայել շատերի համար: Վստահ եմ, որ լավ օրինակն իսկապես վարակիչ է ։ – Ամենակարևոր ձեռքբերումը…
Կարդալ ավելինՆեթանյահուն հայտնել է, որ խաղաղությունն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հնարավոր է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կողմ է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նա համոզված է, որ երկրների միջեւ խաղաղությունը հնարավոր է, հայտնել է Reuters-ը։ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած մամուլի ասուլիսում Իսրայելի վարչապետը լրագրողներին ասել է, որ կողմ է իր երկրի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ խաղաղությանը։ «Կարծում եմ, որ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ դա տեղի կունենա», – ասել է Նեթանյահուն: Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը վճռական է այս նպատակին հասնելու հարցում։ «Ես գիտեմ, որ նախագահը տրամադրված է հասնել դրան, եւ կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը շահագրգռված է դրանով: Ուստի մենք լավ հնարավորություն կտանք դրան, եւ ես կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք», – ասել է Նեթանյահուն:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Փետրվարի 6-ին հանրապետության տարբեր վայրերում սպասվում է ձյուն, օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +4+6։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3, Լոռիում գիշերը՝ -3-6,…
Կարդալ ավելինԵրևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, վերահսկողություն են իրականացրել «Մարմարին» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Հ․ Հակոբյան փողոց): Պարզվել է, որ քաղաքացու ահազանգը ժամանակին և արդարացված էր. արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, այն է՝ կառույցի պատերի մակերևույթները հնարավոր չէ լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել․ ունի վերանորոգման կարիք, սանհանգույցի դուռը բացվում էր արտադրական տարածքի մեջ: Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Կարդալ ավելինՆոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկածվող անձինք հայտնաբերվել են(Տեսանյութ)
«Ժառանգություն կերտող երիտասարդներ»․ հայտնի է համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողը
Ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մանկապատանեկան մրցույթի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: Մրցույթի 2024-2025 թթ․ Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։ Ազգային ժյուրիում ընդգրկված էին Հայաստանից և արտերկրից մշակույթի ոլորտի 13 գործիչներ, որոնք մասնակցել են առցանց քվեարկությանը՝ 1-5 սանդղակով գնահատելով մանկապատանեկան մրցույթի եզրափակիչ փուլ անցած…
Կարդալ ավելինԻրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա
Հարգելի՛ քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։ Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)։
Կարդալ ավելինՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
2025 թվականի փետրվարի 04-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ դեկտեմբերին կազմելով 1․5%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.0%: 2025 թ-ի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման…
Կարդալ ավելին«Ձեր փորձառությունը կարող է որոշիչ լինել մասնագիտական կողմնորոշման հարցում». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գործարար կանանց հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ: «Որևէ բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից: Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի տեսանելի դարձնելն է: ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և մենք հատուկ խրախուսում ենք պետություն-մասնավոր համագործակցությունը, որը նաև որակական փոփոխության նախապայման է»,-…
Կարդալ ավելինԹանգարանները հրաշալի վայրեր են՝ ծրագրերի իրականացման համար․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին նախորդ տարի կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ թանգարանային ոլորտում առկա հաջողություններն այս տարի ևս կշարունակվեն: Անդրադառնալով կատարված աշխատանքներին և ձեռքբերումներին՝ նախարարը նշել է, որ տարին ոլորտի առաջխաղացման առումով կարևոր…
Կարդալ ավելին