Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար` վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից: «Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում: Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի…
Կարդալ ավելինԱմերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, մտադիր է այս շաբաթ ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։ Այս մասին Turan-ի վաշինգտոնյան թղթակիցը տեղեկացել է Կոնգրեսի աղբյուրներից։ Այս օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների՝ զինվորականների, դատավորների, քննիչների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք «ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում»։ Նրանց թվում են պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, ներքին գործերի նախարարության, պետական անվտանգության, քրեակատարողական, պետական սահմանային ծառայությունների…
Կարդալ ավելինՂարաբաղից դուրս բերված ռուսական զորքերը հավանաբար Ուկրաինա կուղարկվեն. Bild
Ռուսաստանն այս շաբաթ Լեռնային Ղարաբաղից սկսեց դուրս բերել իր «խաղաղապահ ուժերը»։ Նրանք այնտեղ են 2020 թվականի աշնանից։ Զորախումբը բաղկացած էր մոտ 2000 զինվորից։ Նրանք տեխնիկայի հետ միասին Ադրբեջանից երկաթուղով՝ սահմանով տեղափոխվում են Դաղստան։ Ըստ Bild-ի՝ արդեն մտավախություն կա, որ այդ զորախումբը կարող է ուղարկվել Ուկրաինա։ «Խաղաղապահները» զինված էին տասնյակ՝ համեմատաբար նոր BTR-82A-ներով։ Bild-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի առաջնագծում ռուսական բանակը հետևակի ժամանակակից մարտական մեքենաների և BTR-ի խիստ կարիք ունի։
Կարդալ ավելինԱմբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլանդների Թագավորություն
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը սույն թվականի ապրիլի 16-18-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում մասնակցել են Պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային 6-րդ վեհաժողովին։ Վեհաժողովի շրջանակներում Ամբակում Գրիգորյանը եվրոպական այլ երկրների քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, այցելել է տեղի քրեակատարողական ծառայություն՝ ուսումնասիրելու Նիդերլանդների առկա փորձը։ Բացի այդ՝ Ամբակում Գրիգորյանը հանդիպում է ունեցել Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական…
Կարդալ ավելինՄեր կողմից սպառազինությունների ձեռքբերումը Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ. Փաշինյան
Խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին 5 ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն է, որ ի վերջո հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառու: Այսինքն, իհարկե, ներդրողները՝ այո, իհարկե, տնտեսական գլոբալ կայունությունը՝…
Կարդալ ավելինՂԵԿԱՎԱՐ ՌԵԱԼ ԴԵՄՔՈՎ՝ ՈՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾԱՎԱԼԻ ԾՐԱԳՐԵՐ
Գաղտնիք չէ, որ հանրապետության մարզերում և համայնքներում ազգաբնակչությունը մոտիկից է ճանաչում իր մարզային ղեկավարներին և գնահատում է նրան ըստ գործելավոճի:Դրանով պայմանվորված անկախ կուսակցական պատկանելիությունից նրան ընդունում են ՝ կամ ոչ: Այդ ֆոնին Կոտայքի մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ հասրակության կողմից ընդունված անհատ է, ով անկախ ամեն ինչից ըստ տեղացիների կարողանում է մարզում զգալի աշխատանքներ իրականացնել , վերահսկել իր լիազորությունների շրջանակներում բայց միաժամանակ հարգանք վայելել շրջապատի կողմից, որը մեր ընկալմամբ դժվա է վաստակել և պահել: Իսկ ԿՈՏԱՅՔԻ մարզում…
Կարդալ ավելինՆախարարությունը շարունակում է դրամաշնորհային մրցույթային ծրագիրը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոխանցմամբ շարունակվում են դրամաշնորհային ծրագրի մրցույթները ՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն»-ը: Հիշեցնենք՝ Դրամաշնորհային մրցույթներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում շարունակում է դրամաշնորհային մրցույթների հայտերի ընդունումը: «Մասսայական ուսուցում» բաղադրիչ Այս բաղադրիչով նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացներ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար: Մրցույթի ընդհանուր բյուջեն 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ է։ Դիմելու վերջնաժամկետն՝ ապրիլի 25-ը, ժամը 16:00-ն…
Կարդալ ավելինՓաշինյանը սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել: Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝ Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ),…
Կարդալ ավելինԳյուղացիները շարունակում են փակած պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը
Ինչպես գիտենք Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ադրբեջանին (հանձնելիք կարգավիճակ) ստացած 4 գյուղերի բնակիչները պայքարում են իրենց հողի, տան և բնակավայրի պահպանման ՝ իրենց հայրենիքից անբաժան մնալու իրավունքի համար, սակայն հայրենական պետական գլխավոր կառույցն իր որոշումը թղթի վրա հաստատել է , սկայն գյուղացիները շարունակում են փակած պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը։ Երեկ ողջ գիշեր հերթապահել են գյուղացիները արգելափակված հատվածում և գիշերը հանգիստ է անցել․ թեև նախորդ օրը տեղեկություն էր ստացվել, որ արգելափակված հատվածին են մոտենում…
Կարդալ ավելինԿարո Փայլյանին վռնդել են Լոս Անջելեսի հայկական եկեղեցուց
Լոս Անջելեսի Բուրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց այդ պահին եկեղեցում պատարագին ներկա հայերից մեկը և տրամադրեց մի փոքրիկ տեսանյութ։ Նշեցին նաև, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է: Այն բանից հետո, երբ որ Փայլանին դուրս են հրավիրում եկեղեցում, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվում։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են…
Կարդալ ավելին