ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը: Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։ Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն. շինությունները սարքավորված…
Կարդալ ավելինԵրևանում տրանսպորտային երթուղիների վերջնակետերից 21-ում արդեն տեղադրվել են կենսազուգարաններ
Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան:
Կարդալ ավելին2024-ին 2023-ի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ. ՊԵԿ
2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: Եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից օգտվել է 3732 քաղաքացի, որոնց վերադարձվել է շուրջ 340 մլն դրամ։
Կարդալ ավելինԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 204 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 48 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 204 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 42, թմրանյութի հայտնաբերման՝ 39, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 15, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության` 13, անձնական ունեցվածքի գողության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, համակարգչային հափշտակության՝ 4, թմրանյութի իրացման…
Կարդալ ավելին«Ծառայությունը սեփական ներուժը բացահայտելու և ունակությունները դրսևորելու լավագույն տարբերակ է». պարեկ Նուշիկ Վարդանյան (Տեսանյութ)
ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի երկրորդ վաշտի ավագ պարեկ Նուշիկ Վարդանյանը նշում է՝ դուստրը մեկուկես տարեկան էր, երբ իմացավ Պարեկային ծառայության կազմավորման մասին և որոշեց դիմել. «Ես շատ եմ սիրում համազգեստը, պատասխանատու մարդ եմ, ինձ դուր է գալիս ծառայությունը»։ Նուշիկ Վարդանյանը ծառայությունը համատեղում է կրթության հետ՝ ՆԳՆ կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի ուսանող է։ Ապագա կին ծառայողներին խորհուրդ է տալիս առանց վարանելու դիմել Պարեկային ծառայություն: Ասում է՝ ծառայությունը սեփական ներուժը բացահայտելու և ունակությունները դրսևորելու համար…
Կարդալ ավելինՀամաշխարհային պրեմիերաներ․ Վաչե Շարաֆյան, Քրիստինա Առաքելյան | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Համաշխարհային պրեմիերաներ․ Վաչե Շարաֆյան, Քրիստինա Առաքելյան | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Փետրվարի 8-ին՝ ժամը 19։30-ին, հրավիրում ենք Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի բացման համերգին։ Երեկոյի ընթացքում տեղի կունենան ժամանակակից կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի և Քրիստինա Առաքելյանի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները։ Համերգին նաև կհնչեն հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։ Դիրիժոր՝ Ջուն-Սան Պարկ։ Ծրագրում․ • Վաչե Շարաֆյան․ Սինֆոնիա թիվ 4 «ՇՆՈՐՀԱԼԻ, աղօթական» (15 րոպե) . Ընծա Սբ․Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-րդ ամյակին և Սուրբ Էջմիածնի…
Կարդալ ավելինԽուլիգանություն Մետրոպոլիտենում. օտարերկրյա հինգ քաղաքացի ձերբակալվել է սահմանը հատելիս
Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով,…
Կարդալ ավելինՔննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը(Տեսանյութ)
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես բարեփոխումների օրակարգի անքակտելի մաս: Փոխնախարարը հյուրերին ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ենթակա երեք ծառայություններում ռազմավարական պլանավորման առաջնահերթությունները,…
Կարդալ ավելինՆախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ տարին արդյունավետ կլինի ստեղծագործական գործունեության համար: Նա առանձնակի կարևորել է համատեղ աշխատանքը՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերին: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման…
Կարդալ ավելինՀայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, բուհերի ղեկավարներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին…
Կարդալ ավելին